Անցնել բովանդակությանը ↓

Ինչ է UWC-ն

UWC-ն (United World Colleges, Միացյալ համաշխարհային քոլեջներ) գլոբալ շարժում է, որը կրթությունը վերածում է մարդկանց, ազգերը և մշակույթները միավորող ուժի՝ հանուն խաղաղության և կայուն ապագայի։   

You have not allowed cookies and this content may contain cookies.

If you would like to view this content please

UWC-ում մենք ոգեշնչում ենք երիտասարդներին, որ, անկախ նրանից, թե ինչ ապագա ուղին կընտրեն, ներդնեն իրենց տաղանդներն ու էներգիան սոցիալական փոփոխություններ առաջ բերելու ուղղությամբ: Մենք ամբողջ աշխարհից ընտրում ենք խոստումնալից և լուսավոր երիտասարդների և նրանց տալիս գիտելիքներ, հմտություններ և վստահություն աշխարհում փոփոխություններ իրականացնելու համար: 

Եվ այսպես, ինչպե՞ս սովորեցնել որևէ մեկին ավելի լավ աշխարհ կերտել:

Մենք իրապես գլոբալ շարժում ենք։ Այժմ UWC-ն բաղկացած է 18 դպրոցներից և քոլեջներից, որոնք գտնվում են աշխարհի չորս մայրցամաքի վրա։ Քոլեջնորի մեծամասնությունն ընդունում է 16-19 տարեկան, սակայն որոշները նաև ավելի երիտասարդ սովորողների։ Քոլեջներից յուրաքանչյուրն ունի իր յուրատեսակ աշխարհագրական դիրքն ու առանձնահատկությունները և նվիրված է սնելու երիտասարդների էներգիան և իդեալիզմը՝ որպես կարեկցանքի, պատասխանատվության և ցկյանս գործնեության դրսևորում:

Մեր բազմազանությունը կանխամտածված է։ UWC քոլեջներում ուսանելու համար հավաքագրվում և ընտրվում են տարբեր ծագման, մշակույթների և փորձառության երիտասարդներ 150-ից ավելի երկրների UWC Ազգային կոմիտեների կողմից: Յուրաքանչյուր քոլեջում սովորողները ընկերներ են ձեռք բերում աշխարհի տարբեր ծայրերից և ավելի խորը պատկերացում են կազմում տարբեր աշխարհայացքների և մտածելակերպերի մասին:

Մեր գործընթացը հիմնված է ընտրության վրա, սակայն նաև խիստ ներառական է։ UWC-ն փնտրում է կարեկցող և իդեալիստ սովորողների, ովքեր ձգտում են աշխարհն ավելի լավը դարձնել: Մենք հավատում ենք, որ փողը չպետք է խոչընդոտ հանդիսանա լավ կրթություն ստանալու համար։ UWC ազգային կոմիտեների կողմից ընտրված սովորողների ավելի քան 80%-ը ստանում է ամբողջական կամ մասնակի ֆինանսական աջակցություն մեր մեծահոգի աջակիցների կողմից: Մեր՝ «Փախստականների նախաձեռնությունը» նաև լիարժեք կրթաթոշակներ է տրամադրում երկար տարիներ հակամարտությունների թեժ կետերից տեղահանված երիտասարդներին։

Ֆորմալ կրթությունից դուրս մենք նաև առաջարկում ենք կարճ կրթական ծրագրեր այնպիսի թեմաներով, ինչպիսիք են առաջնորդությունը, հավասարությունը և կայունությունը՝ հնարավորություն տալով ավելի շատ երիտասարդների օգտվել UWC կրթությունից:

Մենք կարևորում ենք ոչ միայն գիտելիքը, այլև ծառայությունը։ Մեր դպրոցներում 16-19 տարեկան սովորողները սովորում են Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագրով (IBDP), որը համաշխարհային հեղինակություն վայելող ուսումնական ծրագիր է, և որի զարգացման գործում UWC-ն առանցքային դեր է խաղացել: IBDP-ն սովորողներին տալիս է գիտելիքներ և հմտություններ, որոնց միջոցով նրանց հասանելի են դառնում աշխարհի բոլոր համալսարանները, այդ թվում լավագույնները: Այն նաև խրախուսում է նրանց մտածել, թե ինչպես կարող են ակտիվորեն աջակցել իրենց համայնքին և նախաձեռնություններ ստեղծել, որոնք կսովորեցնեն առաջնորդություն, թիմային աշխատանք, ստեղծագործականություն և ինքնավստահություն:

Մենք կառուցում ենք օրինակելի համայնք: UWC-ն ունի գրեթե 60,000 շրջանավարտների ցանց, և մեր շրջանավարտներին կարելի է գտնել աշխարհի բոլոր անկյուններում: Յուրաքանչյուր շրջանավարտ իր ճանապարհն է կերտում՝ ելնելով իր հետաքրքրություններից և տաղանդներից: Բայց յուրաքանչյուրն իր հետ կրում է UWC-ի էթոսը՝ մեծ և փոքր փոփոխություններ իրականացնել խիզախ գործողությունների, անձնական օրինակի և անձնուրաց առաջնորդության միջոցով: