Անցնել բովանդակությանը ↓

UWC կրթական մոդելը և սկզբունքները

 

«Մեր մեջ մեր իմացածից ավելին կա, և եթե դա ցույց տրվի մեզ, գուցե մինչ մեր կյանքի ավարտը այլևս չբավարարվենք ավելի քչով»։

Կուրթ Հան՝ UWC շարժման հիմնադիր

Ի՞նչով է տարբերվում UWC-ն։

Մենք կարծում ենք, որ կրթությունը պետք է օգնի երիտասարդներին հասկանալու, որ հնարավոր է փոփոխություն բերել, և որ նրանք կարող են դա անել:

Որպես UWC սովորող՝ դուք կսովորեք, թե ինչպես կարող եք փոփոխություններ բերել համարձակ գործողությունների, անձնուրաց առաջնորդության և ուշադիր լսելու միջոցով: Դուք կմասնակցեք տարբեր փորձառությունների և համայնքային գործունեությունների, որպեսզի պատրաստ լինեք հետագայում կառուցել վստահությամբ և առաջնորդել կարեկցանքով:

 

Ինչպե՞ս ենք մենք դրան հասնում ։

 

Մենք կառուցել ենք մեր կրթական մոդելը մի շարք սկզբունքների հիման վրա, որոնց նպատակն է օգնել ձեզ հասնել ձեր ներուժին՝ ակադեմիական, բարոյական, սոցիալական և էմոցիոնալ առումով: Մեր դպրոցներից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ինքնությունը, սակայն նրանց միավորում են այս ընդհանուր արժեքները.

  1. Կրթական պրոցեսը պետք է իրականացվի բազմատարր համայնքում։ Սովորողները պետք է ընտրվեն տարածաշրջաններից և սոցիալական խմբերից, որոնք արտացոլում են մարդկանց միջև լարվածությունների և անհասկացվածությունների ընդարձակ շրջանակ։
  2. Կրթությունը պահանջում է միջմշակութային փոխըմբռնման քաջալերում և այլոց նկատմամբ անկեղծ հոգածություն՝ հիմնված ընդհանուր կյանքի փորձի, և համագործակցային ու փոխգործակցային ապրելակերպի վրա։ Սա ներառում է գլոբալ խնդիրների մասին ներգրավված քննարկումներ՝ խաղաղություն ստեղծելու ձգտմամբ։
  3. Ֆիզիկական առողջությունը և առողջ ապրելակերպը հավասարկշռված անձ զարգացնելու անբաժանելի մասն են։ Անառողջ ապրելակերպը սահմանափակում է մարդկային ներուժը։
  4. Համայնքային շփումը մեր քոլեջի/դպրոցի կյանքի սրտում է։ Սա պահանջում է դպրոցի կամ քոլեջի բոլոր անդամների ամբողջական և ակտիվ մասնակցությունը։
  5. Սովորողները պետք է կարողանան թե ինստիտուցիոնալ և թե անհատական մակարդակի վրա դրական քայլեր ձեռնարկել կայունության խնդիրների լուծման ուղղությամբ։
  6. Սովորողները պետք է հնարավորություն ունենան կիրառելու անձնական նախաձեռնություն, կարգապահություն և պատասխանատվություն, կառավարել ռիսկեր և բաց լինել մարտահրավերներին։ Անհրաժեշտության դեպքում այս հնարավորությունների իրականացման համար կապահովվի հասուն մարդու ներկայություն։
  7. Ճանաչվում է այն փաստը, որ անհատները տիրապետում են յուրահատուկ տաղանդի և ունակությունների։

Մենք կառուցել ենք մեր մոտեցումն ու ուսումնական ծրագիրը այս սկզբունքների վրա և ոգեշնչել ենք հազարավորների հմտություններ զարգացնելու և փոփոխություններ իրականացնելու վստահություն ունենալ:

UWC-ից հետո դուք կկարողանաք շարժվել առաջ ձեր ընտրած համալսարանում կամ դեպի ձեզ հարմար կոչում:

Դուք այստեղից կհեռանաք ամուր ակադեմիական հիմքով: Բայց նաև ավելի ուժեղ ինքնաճանաչմամբ, աշխարհընկալմամբ և ուրիշներին օգնելու կարողությամբ:

Սա այլ կերպ կառուցված կրթություն է:

 

Ներբեռնել UWC կրթական մոդելը