Անցնել բովանդակությանը ↓

Կրթական ծրագիրը

Ի՞նչ եմ  ուսանելու: 

UWC բոլոր քոլեջները առաջարկում են նույն երկամյա նախահամալսարանական ծրագիրը: Ուսուցումն իրականացվում է 16-19 տարեկան ուսանողների համար անգլերենով՝  Միջազգային Բակալավրիատի դիպլոմի  ծրագրով (IB Diploma): UWC-ի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:

Կարո՞ղ եմ հաճախել UWC միայն  մեկ տարի: 

Ոչ, UWC քոլեջի բոլոր ուսանողները պետք է երկու տարի ուսանեն, և հնարավոր չէ միայն մեկ տարի մնալ:

Կկարողանա՞մ արձակուրդներին տուն գնալ: 

Այո, ուսանողների մեծ մասը տուն է վերադառնում ամառային, ինչպես նաև ձմեռային արձակուրդներին: Եթե ուսանողը չի կարողանում տուն գնալ, ապա դպրոցն աջակցում է, որպեսզի նա կարողանա մնալ դպրոցում կամ հյուրընկալող ընտանիքի հետ՝ ձմեռային արձակուրդի ժամանակ: Սա պետք է կազմակերպվի քոլեջում Ձեր ընդունվելուն պես:

Որտե՞ղ եմ ապրելու UWC-ում ուսանելուս ժամանակ: 

Բոլոր  UWC քոլեջները գիշերօթիկ են, այնպես որ ուսանողները ոչ միայն ուսանում, այլ նաև ապրում են այստեղ: Այլ քոլեջների մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել այստեղ.

Յուրաքանչյուր քոլեջում 50-90 տարբեր երկրներից ուսանողներ կան: UWC-ի կրթությունը շեշտը դնում է էմպիրիկ ուսուցման վրա: Դասասենյակը այս փորձառության միայն մեկ բաղադրիչն է, որը բնակության միջավայրի հետ միասին տարածվում է կյանքի վրա:  Տարբեր մշակույթներից և երկրներից ուսանողների հետ ճաշարանը, ընդհանուր սենյակներն ու ննջասենյակները կիսելով՝ UWC ուսանողները հնարավորություն ունեն սովորելու և կիսվելու միջազգային փորձով, որը խորը և ցկյանս փոփոխություն է բերում մեկը մյուսին հասկանալու առումով: Ուսուցիչները նույնպես ապրում են քոլեջում, ինչը նշանակում է, որ ուսանողները 24 ժամ շարունակ հնարավորություն ունեն աջակցություն և հոգածություն ստանալու:

Ճանաչվո՞ւմ է արդյոք ՄԲ դիպլոմը (IB Diploma) ԱՊՀ երկրներում։ 

ՄԲ դիպլոմը ընդունվում և ճանաչվում է աշխարհի երկրների մեծագույն մասում, բայց այն թեկնածուները, որոնք մտադիր են իրենց ուսումը շարունակել որոշակի երկրում, պետք է նախքան UWC դիմելը կամ ընդունվելը ինքնուրույն տեղեկանան սույն խնդրի մանրամասներին։ Քոլեջները պատասխանատու չեն որևիցե երկրում ՄԲ դիպլոմի ընդունելի լինելու հարցում։ Խնդրի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ ibo.org կայքից կամ, ընդհանուր առմամբ, համալսարանների կայքերից։

Եթե ես ընդունվեմ, ինչպիսի՞նն է մուտքի արտոնագրի գործընթացը: Ինչպե՞ս կարող եմ դիմել: 

Երբ ընդունվեք, UWC դպրոցը Ձեզ հետ կապ կհաստատի և նրանք Ձեզ կաջակցեն մուտքի արտոնագրի գործընթացում: Խնդրում ենք հիշել, որ մուտքի արտոնագրի հայտադիմում ներկայացնելու գործընթացը և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը թեկնածուի ընտանիքի պատասխանատվությունն է: UWC Հայաստանի Ազգային Հանձնաժողովը, ցավոք, չի կարող աջակցել արտոնագրի համար դիմելու հարցում: