Անցնել բովանդակությանը ↓

UWC-ի պատմությունը և ստեղծման գաղափարները

Ամենակարևոր բաներից մեկը, որ մենք կարող ենք սովորել, այն է, թե ինչպես հասկանալ միմյանց:

Այս գաղափարն է այն ամենի հիմքում, ինչ մենք անում ենք UWC-ում 1962 թ․-ին մեր առաջին դպրոցի հիմնադրումից ի վեր:

Մենք հավատում ենք, որ կրթությունը կարող է լինել ավելին, քան պարզապես անձնական առաջընթացը կամ համալսարան ավարտելը․ այն կարող է ոգեշնչել սովորողներին բացահայտելու, թե, որպես մարդ, ինչն է մեզ կապում իրար, և գործելու՝ որպես աշխարհում խաղաղության, համագործակցության և փոխըմբռնման առաջամարտիկ:

Որտեղ այն է սկսվել

«Կրթության առաջնահերթ խնդիրն եմ համարում ապահովել հետևյալ հատկանիշների գոյատևումը` նախաձեռնող հետաքրքրասիրություն, անպարտելի ոգի, հետամուտ լինելու մեջ համառություն, խելամիտ ինքնամերժման պատրաստակամություն և, ամեն ինչից վեր, կարեկցանք»:

Քուրթ Հան (UWC-ի հիմնադիր)

1955 թվականին կրթության ոլորտի առաջամարտիկ Քուրթ Հանը ելույթ ունեցավ Փարիզի՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջում։ Իր այցի ընթացքում նա ոգեշնչված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ  հակառակ կողմերում կռված զինվորականների ցուցաբերած համագործակցության և հավատարմության օրինակներով։

Հանն արդեն ներգրավված էր մի շարք դպրոցների և կրթական կազմակերպությունների հիմնադրման մեջ, և նրա գաղափարները կրթության վերաբերյալ անընդհատ զարգանում էին: Այդ ժամանակ նա հաճախ էր խոսում կրթության ուժի՝ որպես խաղաղության ճանապարհի, ինչպես նաև հասարակության մեջ «կարեկցանքի անկումը» ետ փոխելու անհրաժեշտության մասին:

Հենց այս գաղափարների միաձուլման շնորհիվ ի վերջո ծնվեց UWC-ն:

1958 թ․-ի ելույթում նա ասել է․

«Երիտասարդներին գրավելու երեք եղանակ կա։ Մեկը նրանց քարոզելն էվախենամ, որ դա կարթ է առանց ճիճու, երկրորդը նրանց ստիպելն է... և նրանց ասելը «Դուք պետք է կամավոր լինեք»..., և երրորդը այն կոչն է, որը երբեք չի ձախողվում՝ «Ձեր կարիքը կա»:

1962 թ․-ին UWC Atlantic-ը (ի սկզբանե կոչվում էր Atlantic College) Ուելսում (Միացյալ Թագավորություն), ընդունեց իր առաջին սովորողներին: Առաջին UWC դպրոցը կառուցվել է այն գաղափարի շուրջ, որ եթե տարբեր ծագում ունեցող երիտասարդները միասին կրթվեն, նրանք կկարողանան ձևավորել փոխըմբռնում, որը կարող է կանխել ապագա հակամարտությունները:

Դա աշխարհում առաջին միջազգային երկամյա քոլեջն էր 16-19 տարեկան դեռահասների համար:

UWC-ն մի վայր էր, որտեղ նրանք կսովորեին կարեկցել, ինչը նրանց թույլ կտար լսել և դիտարկել այլ տեսակետներ, նույնիսկ եթե դրանք շատ տարբեր էին իրենցից: Նրանք կսովորեին պաշտպանել այն, ինչ ճիշտ է անգամ մեծ ռիսկերի պարագայում: Եվ նրանք կսովորեին լինել տոկուն և սովորել սխալներից, քան հանձնվել:

Atlantic College-ի առաջին օրերից ցանկություն կար կրկնօրինակել մոդելը: Սառը պատերազմի ամենաթեժ շրջանն էր, և շատերն էին տեսնում այն գաղափարի առավելությունները, որը գնահատում էր փոխհարաբերությունները, կարեկցանքն ու ծառայությունը: 1960-ականների վերջին ստեղծվեց «Միացյալ համաշխարհային քոլեջներ» անվանումը, և շարժումը սկսեց իրականություն դառնալ։

UWC-ի առաջին միջազգային նախագահ Լորդ Մաունթբեթենը օգնեց UWC շարժմանը զարգանալ իր հյուսիսատլանտյան արմատներից դուրս: Նա վերահսկում էր ազգային կոմիտեների հիմնադրումը, որոնց գործառույթներն են հավաքագրել սովորողների և բարձրացնել իրազեկվածությունը UWC-ի մասին տարբեր երկրներում: Հետագա տարիներին UWC քոլեջներ կհիմնադրվեն Սինգապուրում և Կանադայում, իսկ ավելի ուշ՝ աշխարհի տարբեր մայրցամաքներում:

UWC-ն միշտ եղել է լսելու և սովորելու մասին: Այն զարգացել և աճել է իր համայնքների և նրանց շրջապատող իրականության կարիքներին համապատասխան: Եվ խաղաղության, փոխըմբռնման և ճկունության հանդեպ նրա հանձնառությունը մնում է ամուր, ինչպես երբևէ:

April 2018

No news stories have been added to this category yet.

Ժամանակագրությունը

Այսօր UWC շարժումը ներառում է՝

18


18 դպրոց և քոլեջ:

155


Տեղականներկայացուցչություններ (ազգային կոմիտեներ) ավելի քան 150 երկրում:

60,000


Դպրոցների և քոլեջների, ինպչես նաև կարճաժամկետ ծրագրերի ավելի քան 60 000շրջանավարտ՝ ավելի քան 180 երկրից: