Կուրթ Հան
UWC-ի հիմնադիր
Քուրթ Հանը UWC-ի հիմնադիրն է։ Միջազգային կրթության ոլորտում իր փայլուն կարիերայի ընթացքում նա նաև մեծ դեր է ունեցել Շոտլանդիայում Գորդոնսթուն քոլեջի, Outward Bound-ի և Էդինբուրգի դքսի մրցանակի ստեղծման գործում:
Հանը ծնվել է Գերմանիայում 1886 թ․ հրեա ծնողների ընտանիքում, կրթություն է ստացել Օքսֆորդի համալսարանում նախքան Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիա վերադառնալը: Պատերազմի ավերածությունները նրա մեջ ստեղծում են խորը համոզմունք կոնֆլիկտից անդին աշխատելու և կրթության, որպես լավը արարող ուժի անհրաժեշտության մեջ։
1920 թ․-ին արքայազն Մաքս ֆոն Բադենի աջակցությամբ նա ստեղծում է Սալեմի դպրոցը Գերմանիայում։ Սալեմի դպրոցը ստեղծվել է անհատի նկատմամբ հարգանքի, համայնքի հանդեպ պատասխանատվության և երկուսի պահպանման համար անհրաժեշտ ժողովրդավարական գործընթացների կարևորության վրա: Այնուամենայնիվ, 1933 թ․-ին Հանը աքսորվում է Մեծ Բրիտանիա նացիստների դեմ արտահայտվելու համար: Այնտեղ նա հիմնում է Գորդոնսթուն դպրոցը Շոտլանդիայում՝ հիմնված ինտերնացիոնալիզմի, մարտահրավերի, պատասխանատվության և ծառայության չորս սյուների վրա:
Հանի գործնեությունը հիմնված էր ամբողջական անհատի զարգացման կարևորության և նոր սերնդին ոգեշնչելու վրա, որպեսզի վերջիներս ցուցաբերեն «ինքնավստահություն իրենց ջանքերի մեջ, համեստություն հաջողության մեջ, արժանապատվություն պարտության մեջ, արդարություն բարկության մեջ, հստակ դատողություն նույնիսկ վիրավորված հպարտության դառնության մեջ և ծառայելու պատրաստակամություն բոլոր ժամանակներում»։
Հանը մահացել է Գերմանիայում 1974 թ․-ին: Բրիտանիայի ազգային կենսագրության բառարանի գրառումը նրան անվանում է «ուսուցիչ և մարդկության քաղաքացի»:
«Կրթության առաջնահերթ խնդիրն եմ համարում ապահովել հետևյալ հատկանիշների գոյատևումը` նախաձեռնող հետաքրքրասիրություն, անպարտելի ոգի, հետամուտ լինելու մեջ համառություն, խելամիտ ինքնամերժման պատրաստակամություն և, ամեն ինչից վեր, կարեկցանք»: