Ուսման ֆինանսավորում
Որքա՞ն է վարձավճարը UWC-ում:
Յուրաքանչյուր քոլեջի համար ամբողջական վարձավճարը տարբեր է: Կրթության արժեքը կազմում է 32-108 հազար ԱՄՆ դոլլար՝ «International Baccalaureate» ծրագրով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար (2 տարի): Վճարումները սովորաբար կատարվում են առաջին և երկրորդ ակադեմիական տարիների մեկնարկից առաջ: Գործում են նաև կարիքի հիման վրա տրամադրվող կրթաթոշակներ (գրանտներ), որոնք առկա են բոլոր հաջողակ թեկնածուների համար:
Կա արդյո՞ք կրթաթոշակային աջակցություն:
Այո: Տեղերը շնորհվում են UWC-ում արժանիքի և ներուժի հիման վրա, և նախնական ընտրությունը կարիքները հաշվի չառնող գործընթաց է: Ուստի մենք հույս ունենք, որ ոչ ոք ֆինանսական պատճառներով չի հրաժարվի դիմելուց: Բոլոր հաջողակ թեկնածուների ծնողները/խնամակալները, ովքեր դիմում են ֆինանսավորման աջակցություն ստանալու համար, պետք է լրացնեն նյութական կարգավիճակի մասին ձևաթուղթ և ներկայացնեն ընտանեկան եկամուտը հաստատող փաստաթղթեր: Այդ տեղեկատվության հիման վրա Ֆինանսական Հանձնաժողովը որոշում է հասանելի նպաստի չափը: Կրթաթոշակները (գրանտները) կարող են փոխհատուցել վարձավճարը, սենյակը և սնունդը երկամյա ծրագրի համար մինչև 100 %՝ կախված տվյալ ընտանիքի վիճակից:
Ի՞նչ է կրթաթոշակը ներառում:
UWC ուսանողներին տրամադրվող կրթաթոշակները փոխհատուցում են ուսման վարձավճարը, սենյակը, սնունդը և գրքերը: Կրթաթոշակները չեն ներառում որոշակի ծախսեր, ինչպիսիք են՝ ճանապարհորդությունը, մուտքի արտոնագիրը, առողջության ապահովագրությունը և գրպանի գումարը, որը սովորաբար փոխհատուցվում է ուսանողների ծնողների/խնամակալների կողմից: Այսպիսով, հույս ունենք, որ ոչ ոք ֆինանսական պատճառներով չի որոշի հրաժարվել դիմելուց:
Ընդունվելու պարագայում կրթաթոշակը հոգո՞ւմ է արդոք ուսումնական հաստատություն ժամանելու համար օդանավի տոմսի ծախսը։
UWC-ի ֆինանսական աջակցության ծրագրերի մեծագույն մասը չի նախատեսում ճանապարհային ծախսերի հատուցում կամ օրապահիկ գումարի հատկացում։ UWC-ի որոշ քոլեջներ, սակայն, յուրաքանչյուր դեպք դիտարկում են առանձին և սեփական չափանիշների հիման վրա՝ որպես աջակցության համապատասխան մակարդակը սահմանելու նպատակով իրականացվող ֆինանսական ընդհանուր գնահատման գործընթացի մի մաս։ Կրթաթոշակները սահմանափակ են: Վերջիններս տրամադրվում են այն թեկնածուներին, ում ֆինանսական և սոցիալական պայմանները թույլ չեն տալիս ամբողջովին (կամ մասնակիորեն) վճարել ուսման համար:
Որտեղի՞ց է գոյանում UWC-ի ֆինանսավորումը և ինչպե՞ս են հատկացվում ուսանողական կրթաթոշակներն UWC-ում։
Կրթաթոշակները հատկացվում են կա՛մ քոլեջների, կա՛մ ազգային կոմիտեների կողմից՝ սեփական միջոցների հայթայթման հաշվին։
UWC-ի դոնորների ցանկը ներառում է անհատ բարեգործների, մասնավոր ընկերությունների, կառավարությունների և նախկին շրջանավարտների։
Որքա՞ն ժամանակով է տրվում կրթաթոշակը։
Բոլոր կրթաթոշակները հիմնված են կարիքի վրա: Յուրաքանչյուր թեկնածուի տրամադրվող կրթաթոշակի գումարի չափը որոշվում է Ֆինանսական հանձնաժողովի կողմից՝ թեկնածուի ընտանիքի ներկայացրած ֆինանսական փաստաթղթերի հիման վրա:
Դուք տրամադրու՞մ եք կրթաթոշակներ UWC ամառային ծրագրերին մասնակցելու համար:
Դժբախտաբար` ոչ: Խնդրում ենք ճշտել ամառային դասընթացի կազմակերպիչներից, թե արդյոք ծրագրի մասնակիցների համար կրթաթոշակներ տրամադրվում են, թե ոչ: