Ինչպես լրացնել առցանց հայտադիմումը
UWC քոլեջների առցանց հայտադիմումը լրացնելու ուղեցույց
Քայլ 1. Գրանցում և անձնական հաշվի ստեղծում
Հայտադիմումը լրացնելու համար անհրաժեշտ է հետևել «Ընտրության չափորոշիչները» բաժնում գտնվող հղմանը և գրանցվել:
Գրանցման էջում պետք է մուտքագրեք ձեր անձնական էլ. հասցեն, անունը, ազգանունը (անգլերեն) և գաղտնաբառը, որով կկարողանաք մուտք գործել հայտադիմումի համակարգ: Այնուհետև սեղմեք «Create account» կոճակը:
10 րոպեի ընթացքում դուք կստանաք հղում էլ․ փոստի միջոցով, որին հետևելով և մուտքագրելով ձեր գաղտնաբառը՝ կկարողանաք մուտք գործել ձեր անձնական հաշիվ:
Ուշադրություն. Ավտոմատ կերպով ուղարկվող հաղորդագրություններն երբեմն ընկնում են «spam» պանակի մեջ, ուստի եթե տասը րոպեի ընթացքում չեք ստացել հղումը, ապա նախ ստուգեք «spam» պանակը: Եթե 24 ժամվա ընթացքում չստանաք հղումը խնդրում ենք կապվել մեզ հետ armenia@uwcnc.org հասցեով:
Ձեր հաշիվ մուտք գործելուց հետո պետք է լրացնել համառոտ «ընտրության չափորոշիչների» հարցաշար և ընտրել, թե ինպես եք դիմելու՝
- UWC ազգային կոմիտեի միջոցով (հաջողակ թեկնածուները իրավասու են դիմել կրթաթոշակի՝ կարիքի հիման վրա), կամ
- UWC միջազգային ընտրության միջոցով (հաջողակ թեկնածուները պետք է վճարեն ուսման վարձը ամբողջությամբ)
Եթե ընտրեք «UWC National Committee» տարբերակը, համակարգը ձեզ կառաջարկի, թե որ ազգային կոմիտեի միջոցով կարող եք դիմել: Հարցաշարը լրացնելուց հետո պետք է սեղմել «Ծրագրեր» տեսնելու համար, թե որ ազգային կոմիտեի միջոցով եք իրավասու դիմել:Հաշվի առեք, որ դուք կարող եք հայտադիմում ներկայացնել միայն մեկ ազգային կոմիտե:
Ընտրած տարբերակից հետո ձեր անձնական հաշվում կգտնեք առաջադրանքների ցանկ (Task list), որտեղ երևում է հայտադիմումի տարբեր առաջադրանքների ընթացիկ կարգավիճակը:
Քայլ 2. 1-4-րդ առաջադրանքների լրացում - տեղեկություն դիմորդի մասին
Այս հատվածը լրացվում է դիմորդի կողմից անգլերեն:
«Անձնական տվյալներ» և «Կոնտակտային տվյալներ» առաջադրանքները պետք է կատարվեն դիմորդի կողմից: Այս բաժիններն օգնում են UWC-ին հասկանալ, թե ինչպես է դիմորդը մտածում և ինչու, արդյոք նա համապատասխանում է UWC-ին և արդյոք UWC-ն ճիշտ է նրա համար:
«Ակադեմիական տվյալներ» առաջադրանքում ներկայացվում են դիմորդի ակադեմիական ձեռքբերումները՝ ստորագրված և կնքված, ներառյալ վերջին ուսումնական տարվա գնահատականները (10-րդ դասարանի ուսանողները կարող են ներկայացնել 9-րդ դասարանի ավարտական վկայականի պատճենը):
«Հայտադիմումի բովանդակային հատված» առաջադրանքը պահանջում է հարցերի պատասխանել և 50-ից 400 բառանոց կարճ էսսեներ գրել: Եթե վերջին երեք տարիներում դիմորդ ունի ձեռքբերումներ, ապա կցում է դրանք հաստատող փաստաթուղթ(եր)՝ մրցանակ, դիպլոմ, վկայական:
Քայլ 3. 5-րդ առաջադրանքի լրացում - Ծնող(ներ)-ի / Խնամակալ(ներ)-ի Տվյալներ և Թույլտվություն
«Ծնող(ներ)-ի / Խնամակալ(ներ)-ի Տվյալներ և Թույլտվություն» առաջադրանքում անհրաժեշտ է հաստատել, որ նրանք կողմ են դիմորդի որոշմանը UWC-ում սովորելու համար, և որ դիմորդը հասկացել է UWC դիմելու բոլոր պայմանները: Այս առաջադրանքը լրացնում են ծնող(ներ)-ը / խնամակալ(ներ)-ը անգլերեն կամ հայերեն։
Բոլոր տեխնիկական հրահանգները, թե ինչպես կատարել վերոնշյալ առաջադրանքները, կտրամադրվեն հայտադիմումի հարթակում:
Քայլ 4. 6-8 - րդ առաջադրանքների լրացում - փաստաթղթերի վերբեռնում
- Ընտրելով «Profile photo» հատվածը` վերբեռնեք ձեր լուսանկարը: Լուսանկարի վրա պետք է լավ երևա ձեր դեմքը: Համակարգը ընդունում է *.jpg, *.gif, *.png ֆորմատները:
- Պետք է կցեք ձեր անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, ծննդյան վկայական կամ նույնականացման քարտ)` ընտրելով Upload a copy of your Passport or ID or Birth certificate: Եթե հայտադիմումի ներկայացման պահին չունեք անձնագիր, ապա մենք խորհուրդ ենք տալիս, որ դուք դիմեք անձնագրի համար, քանի որ այն ձեզ պետք կլինի այն պարագայում, եթե հաջողությամբ հաղթահարեք ընտրությունը: Պահանջվող փաստաթղթերը հաջողությամբ կցելուց հետո սեղմեք «Mark as complete».
- Դիմորդի և նրա ծնողներից/խնամակալներից մեկի կողմից լրացված և ստորագրված Անձնական տվյալների մշակման թույլտվության պատճենը ( փաստաթուղթը կարող եք վերբեռնել անելիքներից (Tasks)և պետք է կցել՝ ընտրելով Upload a copy of the Consent to Personal Data Processing: Ավարտելուց հետո սեղմեք «Mark as complete».
Քայլ 5. Հայտադիմումի հանձնում
«Task List» - ում կարող եք տեսնել ձեր հայտադիմումի յուրաքանչյուր քայլի, այդ թվում նաև ձեր երաշխավորագրերի կարգավիճակը, և ավարտված անելիքները: Երբ բոլոր հատվածները լրացված կլինեն, սեղմեք «Submit » կոճակը հայտադիմումը ազգային կոմիտեին ներկայացնելու համար:
Մինչ այդ, նորից ստուգե՛ք ձեր հայտադիմումը:
Այն հանձնելուց առաջ կարող եք օգտվել «Review» կոճակից, որը գտնվում է «Submit» կոճակի կողքին, որպեսզի համոզվեք, որ բոլոր ձևաթղթերը լրացված են, բոլոր փաստաթղթերը՝ կցված։