Անցնել բովանդակությանը ↓

Ընդունելության գործընթաց և վերջնաժամկետներ

Ընտրության գործընթաց և վերջնաժամկետներ 
 

Ամիս Դիմելու ընթացակարգը
23 օգոստոս - 27 հոտկեմբեր Առցանց հայտադիմում
30 հոկտեմբեր -  7 նոյեմբեր Առցանց տրամաբանական թեստ
30 նոյեմբեր և 1 դեկտեմբեր Առցանց տեսահարցազրույց
18 և 19 հունվար Ընտրության եզրափակիչ օր
Հունվար - փետրվար Ֆինանսական գնահատում
Մարտ - հունիս Սովորողների առաջադրում քոլեջներ
Հուլիս Առցանց կողմնորոշիչ դասընթաց

  * Հստակ օրերն ու պայմանները ենթակա են փոփոխման։ Նման դեպքերում թեկնածուները տեղեկացվում են էլ․ հասցեի միջոցով։ 

Առցանց հայտադիմում 

Հայտադիմումը պետք է լրացնել անգլերեն լեզվով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ հայտադիմումի որոշ հատվածներ պետք է լրացնի ոչ միայն դիմորդը, նրա ծնող(ներ)ը, այլ նաև ուսուցիչը և որևէ մեկը, ով դիմորդին լավ է ճանաչում արտադասարանական գործունեության մեջ:

Հայտադիմումը լրացնելու համար պահանջվող փաստաթղթեր (փաստաթղթերի թարգմանություն չի պահանջվում, եթե հստակ նշված չէ)

  • Դիմորդի անձնագրի (գլխավոր էջը լուսանկարով) կամ նույնականացման կամ ծննդյան վկայականի սկանավորված պատճենը:
  • Վերջին ուսումնական տարվա գնահատականների սկանավորված պատճենը (10 դասարանի աշակերտները կարող են ներկայացնել Միջնակարգ Դպրոցի Ավարտական վկայականը):
  • Ստորագրված Անձնական տվյալների մշակման համաձայնության սկանավորված պատճենը:
  • Ձեր սեփական լուսանկարի սկանավորված պատճենը:

Հայտադիմումը բաղկացած է հետևյալ առաջադրանքներից՝

«Անձնական տվյալներ» և «Կոնտակտային տվյալներ» առաջադրանքները պետք է կատարվեն դիմորդի կողմից: Այս բաժիններն օգնում են UWC-ին հասկանալ, թե ինչպես է դիմորդը մտածում և ինչու, արդյոք նա համապատասխանում է UWC-ին և արդյոք UWC-ն ճիշտ է նրա համար:

«Ակադեմիական տվյալներ» առաջադրանքում ներկայացվում են դիմորդի ակադեմիական ձեռքբերումները՝ ստորագրված և կնքված, ներառյալ վերջին ուսումնական տարվա գնահատականները (10-րդ դասարանի ուսանողները կարող են ներկայացնել 9-րդ դասարանի ավարտական ​​վկայականի պատճենը):

«Հայտադիմումի բովանդակային հատված» առաջադրանքը պահանջում է հարցերի պատասխանել և 50-ից 400 բառանոց կարճ էսսեներ գրել: Եթե ​​վերջին երեք տարիներում դիմորդ ունի ձեռքբերումներ, ապա կցում է դրանք հաստատող փաստաթուղթ(եր)՝ մրցանակ, դիպլոմ, վկայական:

«Ծնող(ներ)-ի / Խնամակալ(ներ)-ի Տվյալներ և Թույլտվություն» առաջադրանքում անհրաժեշտ է հաստատել, որ նրանք կողմ են դիմորդի որոշմանը UWC-ում սովորելու համար, և որ դիմորդը հասկացել է UWC դիմելու բոլոր պայմանները: Այս առաջադրանքը լրացնում են ծնող(ներ)-ը / խնամակալ(ներ)-ը։

Հայտադիմումը կհամարվի ամբողջական և ենթակա կլինի ստուգման միայն բոլոր առաջադրանքների ավարտված լինելու դեպքում: Բոլոր տեխնիկական հրահանգները, թե ինչպես կատարել այդ առաջադրանքները, կտրամադրվեն հայտադիմումի հարթակում:

Առցանց տրամաբանական թեստ 

Այս թեստի նպատակն է հասկանալ, թե ինչպես են դիմորդները լուծում տարբեր խնդիրներ: Թեստը բաղկացած է 2 բաժիններից՝ վերբալ և ոչ վերբալ, որոնցից յուրաքանչյուրն ունի 20 հարց (ընդհանուր առմամբ 40 հարց), և տևում է 40 րոպե: Թեստը չի ստուգում թեկնածուի գիտելիքները որևէ առարկայի վերաբերյալ․ այլ ավելի շուտ ուղղված է տեսնելու, թե ինչպես են թեկնածուները մտածում, և ինչպես են նրանք օգտագործում առկա տվյալները հարցերին պատասխանելու համար: Դուք կարող եք ընտրել, թե որ լեզվով եք ուզում հանձնել թեստը՝ ձեր մայրենի լեզվով, թե այլ: Լեզվի ընտրությունը չի ազդում թեստի արդյունքների վրա: Թեստին նախապատրաստվել հարկավոր չէ։

Առցանց տեսահարցազրույց 

Առցանց հայտադիմումի և առցանց տրամաբանական թեստի փուլերի արդյունքների հիման վրա թեկնածուները հրավիրվում են Առցանց տեսահարցազրույցի Ընտրող հանձնաժողովից 2 անդամների հետ: Այն տևում է 20 րոպե: Տեսահարցազրույցի նպատակն է ավելի լավ ճանաչել թեկնածուին: Հարցազրույցը սովորաբար անցկացվում է անգլերենով, սակայն թեկնածուն կարող է անցնել մայրենի լեզվին, եթե դրա կարիքը կա, և եթե Ընտրող հանձնաժողովից գոնե 1 անդամը խոսում է այդ լեզվով: 

Հավելյալ տեղեկություն (Քոլեջների նախապատվություն, երաշխավորագրեր): 

Երաշխավորագրեր

  • «Համայնքային երաշխավորագիր» առաջադրանքը պետք է լրացվի մեկի կողմից, ով ճանաչում է դիմորդին արտադասարանական գործնեության միջոցով: Դա չպետք է լինի ուսուցիչ, ընտանիքի անդամ կամ ընկեր, այլ մեկը, ով լավ գիտի դիմորդին արտադասարանական միջավայրում և 18 տարեկանից բարձր է: Նման անձանց օրինակներ են սպորտային մարզիչները (դպրոցից դուրս) կամ դիմորդի աշխատանքային կամ կամավորական գործնեության ղեկավարը։
  • «Դպրոցական երաշխավորագիր» առաջադրանքը պետք է լրացվի դիմորդին լավ ճանաչող ուսուցչի կողմից:

Քոլեջների նախապատվություն

Դուք կարող եք դասակարգել UWC քոլեջները ըստ ձեր նախապատվության (1՝ առավել նախընտրելի, 18՝ ամենաքիչ նախընտրելի):

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դուք դիմելու եք UWC շարժմանը և ՈՉ հատուկ քոլեջի, այնպես որ, եթե դուք ընտրվեք, Ազգային կոմիտեն ձեզ կառաջադրի այն քոլեջ, որը որ կհամարի ձեզ համար լավագույնը: Սա պարզապես ձեր նախապատվությունն արտահայտելու հնարավորություն կլինի։

Ընտրության եզրափակիչ օր 

Առցանց տեսահարցազրույցի փուլը հաջողությամբ հաղթահարած թեկնածուները հրավիրվում են Ընտրության եզրափակիչ օրվան, որն անցկացվում է UWC Դիլիջանի քոլեջում: Այս փուլը բաղկացած է անհատական ​​և խմբակային աշխատանքներից և հիմնականում անցկացվում է անգլերենով։ Եզրափակիչ օրվան հրավիրված լինելու դեպքում մասնակցությունը պարտադիր է։ Մի քանի օրվա ընթացքում թեկնածուները էլեկտրոնային փոստով տեղեկացվում են՝ արդյոք նրանք ընտրվել են, հայտնվել սպասման ցուցակում, թե, ցավոք, չեն հաղթահարել այս փուլը: 

Ֆինանսական գնահատում 

Քանի որ UWC շարժման մեջ կրթաթոշակներ տրամադրվում են թեկնածուներին ըստ կարիքի, բոլոր առաջադրված թեկնածուների ծնողները/խնամակալները պետք է լրացնեն Ֆինանսական գնահատման ձևաթուղթ և ներկայացնեն ֆինանսական փաստաթղթեր: Ֆինանսական հանձնաժողովը ուսումնասիրում է յուրաքանչյուրի ֆինանսական ձևաթղթերը ու կից փաստաթղթերը, և դրանց հիման վրա որոշվում է ընտրված սովորողների կրթաթոշակների չափը։ Ֆինանսական գնահատումն ավարտվելուն պես թեկնածուն ստանում է Ազգային կոմիտեից առաջարկ, թե որ UWC քոլեջ է առաջադրվելու, որքան է կազմում իրեն հատկացված կրթաթոշակի և ծնողների ներդրման չափը, եթե վերջինս կա: Այնուհետև թեկնածուն կարող է կա՛մ ընդունել կա՛մ մերժել առաջարկը: Ազգային կոմիտեի առաջարկը փոփոխման ենթակա չէ, և մերժվելուց հետո թեկնածուին այլ առաջարկ չի արվի: 

Սովորողների առաջադրում քոլեջներ 

Երբ թեկնածուն ընդունում է առաջարկը, Ազգային կոմիտեն առաջադրում է նրան UWC քոլեջ՝ հաշվի առնելով հայտադիմումում թեկնածուի նշած նախապատվությունները, ինչպես նաև տարբեր այլ գործոններ: Որպես կանոն, քոլեջներն ընդունում են Ազգային կոմիտեի կողմից առաջադրված թեկնածուներին: Այնուամենայնիվ, քոլեջներն իրենց վերապահում են այդ հարցում վերջնական որոշում կայացնելու իրավունք։ 

Բացի դրանից, սպասման ցուցակում գտնվող թեկնածուների համար գոյություն ունի այսպես կոչված Clearing Process-ը: Այս գործընթացում Ազգային կոմիտեն կարող է այդ ցուցակի երիտասարդների թեկնածությունն առաջադրել, և UWC դպրոցներն իրենք կարող են ընտրել այդ թեկնածուներից որևէ մեկին, եթե ունենան հասանելի տեղեր: 

Առցանց կողմնորոշիչ դասընթաց
 

Վերջին երկու գործընթացների ավարտվից հետո UWC-ականները մասնակցում են երկշաբաթյա առցանց կողմնորոշիչ դասընթացի, որի ընթացքում նրանք տեղեկանում և կարճատև փորձառություն են ունենում այն մասին, թե ինչ ասել է թե լինել UWC-ական: Ապագա սովորողները հնարավորություն են ունենում զարգացնել իրենց փափուկ հմտությունները, ավելին իմանալ IB դիպլոմային ծրագրի մասին և արժեքավոր տեղեկություններ ստանալ, որոնք կօգնեն նրանց հաջողությամբ հաղթահարել առաջիկա 2 տարիները: 

Ուշադրություն.

  • Թեկնածուները դիմում են UWC-ի Ազգային կոմիտե և ոչ որևէ կոնկրետ քոլեջ (եթե ցանկանում եք դիմել որևէ կոնկրետ քոլեջ, ապա պետք է ընդունելության գործընթացին մասնակցեք Ընտրության համաշխարհային ծրագրի միջոցով և ի վիճակի լինեք՝ վճարելու քոլեջի ողջ ուսման վճարը):
  • Թեկնածուները կարող են դիմել միայն մեկ Ազգային կոմիտեի (ներառյալ՝ Ընտրության համաշխարհային ծրագրին): Դուք կարող եք վերադիմել հաջորդ տարի, եթե համապատասխանեք ընդունելության պահանջներին:
  • Սահմանափակ հնարավորություններ (հաշմանդամություն) ունեցող թեկնածուները նույնպես իրավասու են դիմելու: 
  • Թեկնածուների մասին ողջ տեղեկությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման: