CAS
Ստեղծագործականություն, ակտիվություն, ծառայություն
«Մենք սովորողներին տալիս ենք անձի/անհատի ձևավորման փորձ՝ նրանց դնելով բացահայտումների ուղղու վրա: Իմ 17-ամյա եսը գաղափար չուներ, թե ով եմ ես: Ամենամեծ նվերը, որը մենք տալիս ենք նրանց, դա աշխարհում իրենց տեղը հասկանալը և սեփական տեսլականներն իրականացնելու հնարավորությունն է»,
Քրիստիան Բոք, UWC Robert Bosch (Գերմանիա) քոլեջի ակադեմիական տնօրեն և IB համակարգող:
Աշխարհի շատ դպրոցներ այժմ դասավանդում են Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագրով, որը ստեղծագործականությունը, ֆիզիկական ակտիվությունը և ծառայությունը խթանող ուսումնական ծրագիր է:
Բայց մենք այդ սկզբունքներն ավելի ենք զարգացնում։
Մեր բազմատեսակ դպրոցական համայնքները խրախուսում են սովորողներին ուսումնասիրել տարբեր տեսակետներ իրենց համադասարանցիների հետ, այլ ոչ թե պարզապես սովորել դրանք գրքերից:
Մենք ուսումնասիրում ենք մեր միջավայրի արվեստն ու մշակույթը մեր փորձով և մտածում, թե ինչպես կարող ենք ստեղծագործականությունն ու երևակայությունը օգտագործել հասկանալու և փոխելու աշխարհը:
Իսկ համայնքային ծառայության վրա մեր կենտրոնացումը շատ ավելին է, քան IBDP-ի պահանջների կատարումը կամ սովորողների բուհական հայտերի խթանումը: Մենք օգնում ենք սովորողներին բացահայտել իրենց համար կարևոր երևույթներ և սովորել, թե ինչպես դրանք վերածել նախաձեռնությունների, նախագծերի և միջոցառումների, որոնք կարող են օգնել իրենց շուրջ հավաքել մարդկանց UWC քոլեջը ավարտելուց և համադասարանային գործունեությունից շատ տարիներ հետո։
Սա նշանակում է, որ որպես UWC սովորող, դուք կձևավորեք սովորություններ, որոնք նախատեսված են ոչ միայն դպրոցի, այլև կյանքի համար:
Մեր համատեղ ուսումնական գործունեությունը տարբերվում է ըստ դպրոցների, քանի որ դա կլինի ձեր UWC դպրոցի հատուկ միջավայրը, որը կորոշի հնարավոր գործողությունները և անհրաժեշտ ծառայությունների նախաձեռնությունները:
Ստեղծագործականություն
«Նույնիսկ եթե չես պատրաստվում զբաղվել արվեստով, դու սովորում ես այստեղ մտածել արվեստագետի պես»
- Ռամիլա Պատել, Հարավային Աֆրիկայի
Waterford Kamhlaba UWC-ի Վիզուալ Արվեստի ղեկավար։
Արվեստն ու ստեղծագործականությունը միայն նկարել կամ գործիք նվագել կարողանալը չէ: Դրանք վերաբերում են կարգապահությանը, երևակայությանը և քո ապրումներն ու զգացմունքները արտահայտելու կարողությանը:
UWC-ում մենք ձեզ կխրախուսենք բացահայտել այդ ստեղծագործականությունը և դեպի արվեստ, պար, լուսանկարչություն և երաժշտություն տանող ուղին: Մենք ուսումնասիրում ենք մեր շրջակա միջավայրերի մշակույթն ու արհեստը և ձեզ վստահություն ենք տալիս ելույթներ և թատերախաղեր ունենալու համար: Սա կարող է ներառել թատրոնի կամ պարի բեմ բարձրանալը, արվեստի պատմության մասին սովորելը, մշակութային վայրեր այցելելը կամ ելույթ ունենալը ձեր դպրոցական համայնքի համար և ոչ միայն:
Ֆիզիկական ակտիվություն
«Խոսքը միայն մրցակցության մասին չէ. Եթե ցանկանում եք բասկետբոլ խաղալ այլ դպրոցում, գուցե պետք է իսկապես լավը լինեք: Բայց UWC-ում, եթե իսկապես լավն ես, սովորեցնում ես այլ մարդկանց, որպեսզի նրանք նույնպես կարողանան խաղալ: Դա մի միջավայր է, որտեղ դու սովորում ես, այդ թվում, որ նորմալ է ձախողվելը, և դա քեզ հնարավորություն է տալիս փորձել»:
- Սայջայ Լիանդփունսաքուլ
(Pearson College UWC, 2006-2008 ակադեմիական շրջան)
UWC-ի յուրաքանչյուր դպրոց ձևավորվում է իր շուրջը գտնվող համայնքով, և դա վերաբերում է նաև սպորտին և ֆիզիկական ակտիվությանը:
Մեր սովորողները հնարավորություն են ստանում խաղալ այն սպորտաձևերը, որոնք նրանք փոքրուց սիրել են՝ ֆուտբոլից մինչև բասկետբոլ և թենիս: Բայց մենք նաև լիովին օգտագործում ենք մեր դպրոցների շրջակա միջավայրը, լինի դա նավարկություն գեղեցիկ լճերի վրայով, թե քայլարշավ ձնառատ լեռների վրա:
Մենք հավատում ենք, որ ֆիզիկական ակտիվությունն ու մարմնամարզությունը մեր դպրոցական փորձառության կարևոր մասն են կազմում: Բայց դա նաև մեզ հնարավորություն է տալիս ուսումնասիրել մեր շրջակա միջավայրը և իսկապես զգալ մեզ շրջապատող աշխարհը:
Ծառայություն
«Կարծում եմ՝ մի բան կա, որը ես կրում եմ ինձ հետ UWC-ից ի վեր. էներգիան առաջ տանելու բաներ, նույնիսկ, երբ դրանք կարծրացած են կամ հակասում են ստատուս քվոյին»:
- Լուիզա Գոնսալվես (UWC-USA, 2008-2010 ակադեմիական շրջան)
Մեր նպատակն է վստահ լինել, որ յուրաքանչյուր սովորող գիտակցում է, որ կարող է օգտագործել իր կրթությունը փոփոխություն բերելու համար:
Դա ուսումնական պլանից անդին է: Դա մեր ամեն օրվա մի մասն է:
UWC-ում մեր դասերը խրախուսում են սովորողներին բացահայտել փոփոխություններ, որոնք նրանք կարող են իրականացնել աշխարհում: Այն թույլ է տալիս նրանց մտածել, թե ինչպես կարող են գործել կյանքը բարելավելու համար և՛ որպես անհատ, և՛ որպես համայնք:
Ամեն տարի մենք տեսնում ենք, որ սովորողները ստեղծում են նախագծեր և նախաձեռնություններ, որոնք հստակ լուծում են խնդիրներ՝ սկսած թափոնների վերամշակումից մինչև իրազեկում և կրթություն: Մենք տեսնում ենք, որ մարդիկ հեռանում են վստահությամբ՝ պաշտպանելու այն, ինչին հավատում են և ինչ-որ բան անելու դրա համար:
Սովորողների նախաձեռնությունները կարող են գործարկվել որպես դպրոցի համադասարանական ծառայության ծրագրի մի մաս, որին կարող են միանալ այլ դասախոսներ և քոլեջի աշխատակիցներ: Որոշ դեպքերում սովորողները հնարավորություն են ունենում այս նախագծերով դիմել UWC-ի համար նախատեսված դրամաշնորհային ծրագրեր, ինչպիսին է Young Aurora-ն, որը թույլ է տալիս սովորողներին դիմել մարդասիրական ծրագրի և շահել 4000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ իր ծրագիրը զարգացնելու համար, և Go Make A Difference, որը դրամաշնորհ է տալիս մինչև 1000 ԱՄՆ դոլար UWC սովորողական նախագծերի համար ամեն տարի:
UWC սովորողներն աշխատում են իրենց տեղական համայնքների հետ և դիտարկում գլոբալ խնդիրներ: Եվ դրանով նրանք տեսնում են իրենց պատասխանատվությունը և ինչ-որ բան փոխելու իրենց ուժը:
FIND OUT WHICH CO-CURRICULAR ACTIVITIES EACH SCHOOL CAN OFFER