Անցնել բովանդակությանը ↓

Հովվական խնամք

Դպրոց տեղափոխվելը կարող է մեծ փոփոխություն լինել: Դուք դառնում եք բազմատարր խմբի մի մաս, հաճախ ձեր հայրենի երկրից հեռու՝ հարմարվելով նոր լեզվի և բարդ ուսումնական ծրագրի:

UWC-ում մենք անում ենք ամեն ինչ, որ մեր բոլոր սովորողները զգան, որ իրենց դպրոցական համայնքում իրենց ուրախ են, և որ իրենց աջակցում են ու ոգեշնչում։

Յուրաքանչյուր UWC քոլեջ կամ դպրոց տեղում ունի աշխատակիցների թիմ, ովքեր ապահովում են սովորողների բարեկեցությունը: Թիմի կազմում ներառված են խնամակալներ, խորհրդատուներ, փոխադարձ աջակցության ցանցեր, բուժքույրեր և բժիշկներ, սովորողների տեղավորման հարցերով ղեկավարներ, հոգեբաններ ու հոգեթերապևտներ և այլ մասնագետներ: Բժշկական ծառայությունը հասանելի է սովորողներին և կամպուսում, և այն համայնքում, որտեղ գտնվում է քոլեջը:

UWC Support Network

 

Մենք նաև սովորողներին տալիս ենք գործիքներ մտածելու համայնքներում ունեցած իրենց դերի մասին: Մենք խրախուսում ենք նրանց մտածել այն մասին, թե ինչպես են նրանք վերաբերվում ուրիշներին և ինչպես նրանք կարող են օգնել ստեղծել ավելի հարգալից համայնք, որտեղ բոլորն իրենց երջանիկ, անվտանգ և ապահով կզգան: Ուսուցման ընթացքում սովորողները նաև սովորում են զարգացնել իրենց մշակութային զգայունությունը և լինել համայնքի ավելի լավ անդամներ:

Հովվական անձնակազմը պարբերաբար հանդիպում-քնարկումներ է կազմակերպում, որպեսզի համոզվի, որ նրանք նույնպես աշխատում են ընդհանուր նպատակներով առողջ համայնք ստեղծելու ուղղությամբ: Կազմակերպվում են նաև ֆորումներ, որոնք հնարավորություն են տալիս UWC շարժման հովվական անձնակազմներին համագործակցել և աջակցել միմյանց:

«Հասակակից ունկնդիրները մի խումբ սովորողներ են, ովքեր հրավիրվել են իրենց հասակակիցներին աջակցելու համար: Ցանկացած սովորող կարող է մոտենալ նրանցից մեկին և խոսել իր անձնական խնդիրների մասին։ Հասակակից ունկնդրի դերն է օգնել մյուս սովորողին ուսումնասիրել, թե ինչ է կատարվում իր կյանքում և բացահայտել սթրեսի նշաններն ու աղբյուրները՝ աջակցելով նրան կիսվել մտքերով և զգացմունքներով, ուղղորդելով նրան օգտվել համայնքի այլ ռեսուրսներից, երբ անհրաժեշտ է կամ ցանկալի։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորողները նեղության ժամանակ առաջինը հասակակիցներին են դիմում, և որ վերջիններիս հետ հարաբերությունները կարող են իրականում գործել որպես սթրեսի բուֆեր: Երբ զգում ես, որ ինչ-որ մեկը իրականում լսում է քեզ, կարող է չափազանց օգտակար լինել հոգեկան առողջության համար: Հասակակից ունկնդիրները վերապատրաստվում են դպրոցի հոգեբանի հետ՝ մասնակցելով ամենշաբաթյա նիստերին, որոնցում ուսումնասիրվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հոգեկան առողջությունը և լսելու հմտությունները»: Ջանմիքելե Լաքուալե, UWC Դիլիջանի հոգեբան/հոգեթերապևտ