Մեր դպրոցները և քոլեջները
Ամեն տարի UWC-ի 18 դպրոցները և քոլեջները մարտահրավերներով լի և ձևափոխող կրթություն են տալիս առավել քան 9,500 ուսանողի։ Դրանք տեղակայված են չորս մայրցամաքի 18 երկրներում։
Մեր դպրոցներից և քոլեջներից յուրաքանչյուրն ունի իր հստակ բնութագիրն ու ինքնությունը՝ կրելով իր տեղակայման երկրի ազդեցությունը և ունենալով յուրահատուկ միջավայր, մշակութային հենք և համայնք։ Դրանցից յուրաքանչյուրին UWC անդամ է դարձնում կանխամտածված կերպով բազմազան ուսանողական մարմինը, ուր կան ուսանողներ համայն աշխարհից, ովքեր իրենց հետ բերում են միասին սովորելու ու ապրելու շատ տարբեր կենսափորձ և միասնական առաքելություն՝ դարձնել կրթությունը խաղաղությանը և կայունությանը սատար ուժ։