UWC ISAK Ճապոնիա
Կառուիձավա, Ճապոնիա
175 ուսանող,
15-ից 19 տարեկան
2014
UWC ISAK Japan-ն ընդունել է UWC սովորողների առաջին սերնդին 2017 թ․-ի աշնանը։ UWC ISAK Japan-ի հիմնադիր տիկին Լին Կոբայաշին համաշխարհային կրթության հանդեպ իր կիրքը բացահայտել է Կանադայի UWC Pearson քոլեջում ուսանելիս։ Այն ոգեշնչել է նրան հիմնել ISAK-ը (International School of Asia, Karuizawa), որն հիմնադրվել է 2014 թ․ ամբողջ աշխարհից երիտասարդ առաջնորդների կրթելու նպատակով, որոնք կդառնային դրական փոփոխություններ իրականացնողներ։
Երեք առանձնահատկությունները
- Առաջնորդության ծրագիր - Խորհուն ինքնակարգապահություն և design innovation պարունակող նորարարական առաջնորդության ծրագրի միջոցով սովորողները բացահայտում են, թե ինչն է իրենց համար ամենակարևորը դրական փոփոխությունների իրականացման ճանապարհին։ Առաջնորդության փորձը ներառված է կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև ակադեմիական և արտադասարանական գործունեության մեջ և տանը։
- Սովորողակենտրոն մոտեցում - Սովորողների ինքնավարությունը ընդգծվում և խրախուսվում է: Սովորողները իրավասու են սկսել և ղեկավարել ակումբներ, պլանավորել տարբեր միջոցառումներ կամպուսում և հաստատել ու պահպանել ռեզիդենցիալ կյանքին վերաբերող քաղաքականություն:
- Ճապոներեն և ճապոնական մշակույթ - ճապոներեն սովորելու հնարավորությունից բացի պարբերաբար անցկացվող էքսկուրսիաներն սովորողներին հնարավորություն են տալիս ուսումնասիրել ճապոնական մշակույթը, պատմությունը և ավանդույթները։ Սովորողները կարող են ծանոթանալ ճապոնական ծաղիկներով զարդարման արվեստին և մասնակցել թեյախմության արարողության, այցելել ամրոցներ, տաք աղբյուրներ, տաճաներ և սրբավայրեր, զվարճանալ տեղական փառատոնների և ներկայացումների ժամանակ, լինել թանգարաններում, պլանավորել որևէ ընտանիքում մնալը և շատ ավելին
Դասասենյակում
UWC ISAK Japan-ը առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագրի (IBDP) ուսումնական պլան 11-րդ և 12-րդ դասարանցիների համար։ Իսկ Միջազգային բակալավրիատին նախորդող 10-րդ դասարանի ուսումնական պլանը օգնում է սովորողներին պատրաստվել խստապահանջ IBDP-ին, սակայն շատ սովորողներ UWC ISAK Japan ընդունվում են միայն 11-րդ դասարանում։ Ստանդարտ դասընթացներին զուգահեռ UWC ISAK Japan-ը առաջարկում է հետևյալ առարկաները՝ ճապոներոն, չինարեն, պատմություն, տնտեսագիտություն, գիտություններ, կինո և կերպարվեստ։
Դասասենյակից դուրս
UWC ISAK Japan-ի սովորողներն ունեն արտադասարանական զբաղմունքների լայն շրջանակ, սկսած սպորտից և լեզվական ակումբներից մինչև ՄԱԿ-ի մոդելային խաղերն ու բանավեճերը։
Այս պահին Քոլեջում գործում են 50-ից ավել ակումբներ և այլ խմբեր՝ բոլորը սովորողների կողմից ստեղծված և կառավարվող, և լրացվում եմ ամենամյա Նախագծային շաբաթվա աշխատանքային նախագծերով։ Տարվա ընթացքում Քոլեջը նաև անցկացնում է աշխատարաններ և դասախոսություններ ձեռներեցների, հետազոտողների և նորարարների մասնակցությամբ։
IBDP սովորողները մշակում, անցկացնում և վարում են սեփական երկամյա Ստեղծագործականութան, ֆիզիկական ակտիվության և ծառայության (Creativity, Action, Service, CAS) նախագծերը 11-րդ և 12-րդ դասարանների ընթացքում։ Արվեստի ոլորտում աշխատանքները ներառում են Թատերական, Պարի, Հումորի, Ֆիլմի ակումբները, սովորողական ամսագիրը և այլն։ Քոլեջը ունի նաև սպորտային ակումբների լայն շրջանակ, ներառյալ բասկետբոլը, վոլեյբոլը, ռեգբին, բեյսբոլը, փետրագնդակը, ֆուտբոլը և խաչաձև վազքը), բացօթյա ուսուցումը (քայլարշավներ, քեմփինգ), և կամպուսից դուրս հնարավորությունները (դահուկային սպորտ, սնոուբորդինգ, լող)։
Կարճ դասընթացներ
UWC ISAK Ճապոնիայի ամառային դպրոցը հրաշալի երկշաբաթյա ծրագիր է միջին դպրոցի սովորողների համար (12-ից 14 տարեկան) ամբողջ աշխարհից։ Համաշխարհային մակարդակի դպրոցը մարտահրավեր է նետում, ներգրավում և ոգեշնչում մասնակիցներին իր ուսումնական ծրագրով, որը ներառում է համաշխարհային թեմաներ, մեդիտացիա, առաջնորդություն, design innovation, բացօթյա զբաղմունքներ, ինչպես նաև ճապոնական մշակութային փորձ։ 2010 թվականից սկսած 80 երկրից սովորողներ են մասնակցել ամառային դպրոցին։
Կամպուսը և հարմարությունները
UWC ISAK Japan-ը տեղակայված է ժամանակակից, լուսավոր շենքերում, որոնք նախագծված են մրցանակակիր ճարտարապետների կողմից։ Այստեղ շեշտը դրված է ավանդական ճապոնական ճարտարապետության սկզբունքների վրա։ Կամպուսը ներդաշնակ համադրվում է շրջապատող անտառների հետ՝ ոգեշնչող միջավայր ստեղծելով ապրելու և սովորելու համար։
2016 թ․ հիմնված Կամիյամա ակադեմիական կենտրոնը արվեստին նվիրված կառույց է, լույսով ողողված մի շինություն, որը ներառում է դասասենյակներ, գրադարան/տեխնոլոգիական կենտրոն, ուսումնական տարածքներ, խորհրդակցությունների սրահներ և հիմնական դպրոցի սենյակները։ Ասամա մասնաշենքը կազմված է հավելյալ դասասենյակներից, լաբորատորիաներից, ճաշարանից և բացօթյա տեռասից։ Բնակելի շինությունները, որոնք հայտնի են որպես Տներ, շարքով դասավորված մասնաշենքեր են, որոնցից ամեն մեկն իր առանձին ելքն ունի։ Յուրաքանչյուր Տանը բնակվում են 12-ից 18 սովորող։ Բացի 2 կամ 4 հոգու համար նախատեսված ննջարաններից, ամեն Տուն ունի փոքրիկ խոհանոց և մեծ ընդհանուր սենյակ։ Մարզադահլիճը՝ բասկետբոլի լիարժեք կորտով, բնական խոտով մարզադաշտը, ինչպես նաև ճեմուղիներն և վազքուղիներն առողջ ապրելակերպի պայմաններ են ապահովում կլոր տարին։
2021 թվականին UWC ISAK Japan-ը բացեց The Accord Center-ը՝ բազմաֆունկցիոնալ հաստատություն, որը ծառայում է որպես դասերի, արվեստի ցուցահանդեսների, կոնֆերանսների և ներկայացումների վայր՝ կախված կոնֆիգուրացիայից: 2022 թվականից կամպուսում կլինեն երկու լրացուցիչ նոր շենքեր՝ առողջության կենտրոն և ստեղծագործական կենտրոն, որտեղ տեղի կունենան կամպուսի ստեղծարար ծրագրերը:
Աշխարհագրական դիրքը
UWC ISAK Japan-ը գտնվում է Կառուիձավա քաղաքի (բնակչությունը՝ 20 հազ․) Նագանո արվարձանում, որտեղից գերարագ գնացքով կարելի է Տոկիո հասնել մոտավորապես 70 րոպեում։ Կառուիձավան հայտնի առողջարանային քաղաք է՝ չորս տարբեր եղանակներով, այդ թվում նաև ձնառատ ձմեռներով։
Ընդունելությունը
Սովորողները դիմում են իրենց երկրի UWC national committee միջոցով՝ 11-րդ դասարան ընդունվելու համար։ 10-րդ դասարան ընդունվելու համար սովորողները կարող են ուղղակիորեն դիմել UWC ISAK Ճապոնիա։ Հավելյան տեղեկության համար այցելեք քոլեջի կայքը։
Contact Details
UWC ISAK Japan
5827-136 Nagakura,
Karuizawa-machi
Kitasaku-gun,
Nagano 389-0111
Japan
https://uwcisak.jp/