Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Մոստար

Մոստար, Բոսնիա և Հերցեգովինա

200 ուսանող

16-19 տարեկան 

Founded

2006

3 March 2017

UWC Mostar-ը միակ UWC քոլեջն է, որը կառուցվել է հետկոնֆլիկտային երկրում «ոգեշնչող և որակյալ կրթության միջոցով մարդկանց և մշակույթների միջև կամուրջներ կառուցելու» առաքելությամբ: Ի սկզբանե այն ունեցել է հատուկ նպատակ նպաստելու խաղաղաշինության գործընթացին և Մոստար քաղաքի և Բոսնիա և Հերցեգովինայի զարգացմանը, և ձգտում է զարգացնել կրթական պրակտիկա, որը կարևոր է հետկոնֆլիկտային և անցումային հասարակությունների համար: Տեղական ակտիվ համագործակցության միջոցով UWC Mostar-ն առաջարկում է գործնական ապացույց այն մասին, թե ինչպես կրթությունը կարող է միավորել, ոգեշնչել և ներգրավել սովորողներին և ավելի լայն համայնքին ձգտելու խաղաղ և կայուն ապագայի:

Երեք առանձնահատկությունները

  • UWC Mostar-ը առաջին UWC-ն է «ոգեշնչող և որակյալ կրթության միջոցով մարդկանց և մշակույթների միջև կամուրջներ կառուցելու» առաքելությամբ - Քոլեջը կրթում է սովորողների՝ սովորեցնելով նրանց գնահատել իրենց տարբերությունները, միևնույն ժամանակ խրախուսելով հավասարությունը, հանդուրժողականությունը և քննադատական մտածելակերպը։
  • Տեղի համայնք - UWC Mostar-ի հիմքում դրված է սովորողների հաղորդակցումը տեղի համայնքի հետ։ Ամեն տարի սովորողները և աշխատակազմը կազմակերպում են նախագծեր և միջոցառումներ, որոնք բաց են Մոստարի և ավելի լայն համայնքի համար։
  • Foundation Education in Action - UWC Mostar-ը հիմնադրվել է «Foundation Education in Action»-ի կողմից, որը նպատակ ունի դառնալ երկրում կրթական բարեփոխումների կողմնորոշիչ կետ և տրամադրել բարձր որակի ուսուցչական վերապատրաստումներ՝ հատուկ կենտրոնանալով արտաքին օբյեկտիվ գնահատման, ուսումնական ծրագրի բարելավման և նորարարական ուսուցման մեթոդների վրա։
Դասասենյակում
 

UWC Mostar-ն առաջարկում է Միջազգային Բակալավրատի Դիմպլոմի Ծրագիր IBDP ուսումնական ծրագիր։ Այլ ստանդարտ կուրսերին զուգահեռ քոլեջը առաջարկում է Բոսնիայի գրականություն, Խորվաթական  գրականություն, մարդաբանություն, տնտեսագիտություն, բնապահպանական համակարգեր և կազմակերպություններ, կերպարվեստ։

Դասասենյակից դուրս 

UWC Mostar-ը հաճախակի գործընկեր է Մոստար քաղաքում տեղի ունեցող գրեթե բոլոր կարևոր իրադարձություններում: Դրանք ներառում են ամենամյա միջոցառումներ, ինչպիսիք են Street Art փառատոնը, երեխաների փառատոնը, Եվրոպական հետազոտողների գիշերը և շատ ավելին: Նպատակը քաղաքի բոլոր մասերից երիտասարդներին ներգրավելն է համագործակցային արկածախնդրության մեջ, որի նպատակն է վերակենդանացնել և զարգացնել քաղաքի կյանքը այնպես, որ միավորի բոլոր համայնքների երիտասարդներին:

UWC Mostar-ը նաև առաջ է քաշել Միավորված ազգերի կազմակերպության մոդելի (MUN) հայեցակարգը Մոստարում և ամբողջ երկրում և կազմակերպում է UWC Mostar ձմեռային արվեստի փառատոնը, որը ցույց է տալիս սովորողների տաղանդները Մոստար քաղաքի տարբեր հանրային բեմերում:

Կարճ Դասընթացներ 

UWC Mostar-ն ամեն տարի իրականացնում է մի քանի կարճ ամառային ծրագրեր Բոսնիա և Հերցեգովինայի երիտասարդների համար, ինչպիսիք են «Մարտահրավերների պատմություն» ամառային դպրոցը և «Մոստարի ամառային երիտասարդական ծրագիրը»:

Կամպուսը և հարմարությունները  

UWC Mostar-ի մշակութային բազմազանությունը և սովորույթների հարստությունն առավել նկատելի են քաղաքի արևմտյան և արևելյան հատվածներում գտնվող տներով: Դպրոցի շենքն ինքնին գտնվում է քաղաքի կենտրոնում և կիսում է իր տարածքը Gimnazija Mostar-ի հետ, ներառյալ գիտական լաբորատորիաները, ընդարձակ, լուսավոր գրադարանը վերնահարկում և մեծ հավաքների սենյակը: Gimnazija-ի փակ և բացօթյա սպորտային հարմարությունները՝ ներառյալ մարզասրահը, ֆուտբոլի/հանդբոլի խաղադաշտը, վոլեյբոլի խաղադաշտը, վազքուղին և հեռացատկի բաժինը, հասանելի են UWC Mostar-ի սովորողների համար: UWC Mostar-ն ունի երկու լրացուցիչ շենք, որոնք օգտագործվում են ակադեմիական, գրասենյակային, վիզուալ արվեստի և թատերական արվեստի համար:

Աշխարհագրական դիրքը 

UWC Mostar-ը գտնվում է Մոստար քաղաքում՝ Բոսնիա և Հերցեգովինայի հարավում։ Բարենպաստ աշխարհագրական դիրքը, Խորվաթիայի և Մոնտենեգրոյի հետ հարևանությունը և մեղմ կլիման Մոստարը դարձնում են զբոսաշրջության հայտնի վայր: UWC Mostar-ը միակ UWC-ն է Հարավարևելյան Եվրոպայում:

Ընդունելությունը 

Սովորողները դիմեն իրենց երկրի UWC national committee կամ UWC Global Selection Programme-ի միջոցով։ Հավելյալ տեղեկության համար կարող եք այցելել քոլեջի կայք։

 

You have not allowed cookies and this content may contain cookies.

If you would like to view this content please

 

Contact Details


UWC Mostar

Španski trg 1

88000 Mostar, Bosnia and Herzegovina

www.uwcmostar.ba

 

18 Քոլեջներըամբողջ
աշխարհում