Լի Պո Չուն UWC Հոնկոնգ
Հոնկոնգ
256 ուսանող
16-ից 18 տարեկան
1992
UWC Li Po Chun-ը սովորողների առաջին սերնդի համար իր դռները բացել է 1992 սեպտեմբերին, և պաշտոնապես բացվել է Ուելսի արքայազնի կողմից 1992-ի նոյեմբերի 6-ին: Այն երկրորդ UWC քոլեջն էր Ասիայում:
Accordion Title
Accordion content
Երեք առանձնահատկությունները
- Քուան Չաի ծրագիր - Քուան Չաի ծրագրի (լիարժեք մարդու զարգացում) միջոցով սովորողները պատասխանատվություն են վերցնում նախաձեռնել և անցկացնել նախագծեր, ինչպես նաև մասնակցել տեղի համայնքի աշխատանքներին:
- Չինական մշակույթ - Ասիայի խաչմերուկներում գտնվող կյանքով լի այս քաղաքում սովորողները հնարավորություն ունեն խորացնել իրենց պատկերացումները Չինաստանի և Ասիայի մասին՝ «Project week»-ի միջոցով:
- Դիրքը - Կամպուսը գտնվում է Հոնկոնգի բավականին հանգիստ և կանաչ հատվածում՝ շրջապատված ծառերով, լեռներով և ծովափով և միևնույն ժամանակ շատ մոտ գտնվելով քաղաքի բանուկ և երկնաքարերերով լի մասին:
Դասասենյակում
UWC Li Po Chun-ը առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագրի (IBDP) ուսումնական ծրագիր: Բացի ստանդարտ առարկաներից, UWC Li Po Chun-ը առաջարկում է չինարեն, խոսակցական չինարեն, իսպաներեն, ֆրանսերեն, աշխարհագրություն, բիզնեսի կառավարում, քաղաքագիտություն, բնապահպանական համակարգեր և կազմակերպություններ, թատրոն, կերպարվեստ:
Դասասենյակից դուրս
Քուան Չաի ծրագիրը (լիարժեք մարդու զարգացում) սովորողների կրթության անբաժանելի մասն է: 70-ից ավելի զբաղմունքներ են առաջարկվում, ներառյալ թիմային սպորտ, համայնքային աջակցման նախագծեր և այլ, որոնք կապված են համայնքի շրջանակներում այլ խմբերի կամ կազմակերպությունների հետ։ Քուան Չաի ծրագրի տարբեր բաղադրիչներից բացի, մեծ նշանակություն է տրվում ծառայությանը համայնքին, սովորողների՝ խաղաղության և կայունության հաստատման գործում իրենց դերի մասին տեղեկացվածության բարձրացմանը: Աշխատանքները հիմնականում սովորողների կողմից են ղեկավարվում և ներառում են`
- Համայնքային ծառայություն (կորալների մշտադիտարկում, աշխատանք տնային աշխատողների հետ)
- Արվեստ (խոհարարություն և առողջ ապրելակերպ, Վիշապի պար, բանավեճ)
- Ֆիզիկական ակտիվություն (թիավարում, արշավներ, քեմփինգ և ալպինիզմ)
- Ծառայություն կամպուսում (առաջին օգնության խումբ, Աուդիո վիզուալ թիմ, Կամպուսի բնապահպաններ և Synergy ամսագիր)
- Նախագծերի շաբաթը
- Մշակութային երեկոներ
- Կրթական խաղաղարար ծրագրեր
- Կողմնորոշման շաբաթ
Կամպուսը և հարմարությունները
UWC Li Po Chun-ը 100%-ով բաղկացած է բնակելի շինություններից: Սովորողներն ապրում են կամպուսի 4 բնակելի շենքերում, և նրանցից յուրաքանչյուրը կիսում է իր սենյակը երեք այլ սովորողների հետ: Հնարավորության դեպքում սենյակները տրամադրվում են երկու երկրորդ և երկու առաջին կուրսեցի սովորողների, որոնցից երկուսը Հոնկոնգից են, երկուսը՝ այլ տարբեր երկրներից: Լրիվ դրույքով աշխատող անձնակազմը ապրում է կամպուսում և կատարում մանկավարժի աշխատանք: Մանկավարժները և մանկավարժների խմբերը կարևոր առաջնորդների դեր են կատարում, ապահովում «տանից հեռու՝ ինչպես տանը» մթնոլորտ, անհրաժեշտության դեպքում լսում սովորողների խնդիրները և օգնում նրանց, ինչպես նաև լավ լուրեր փոխանակում սովորողների հետ: Կամպուսում կա նաև մարզադահլիճ, խորհրդակցությունների դահլիճ, խաղաղության կրթության կոնտրոն, լողավազան, թենիսի կորտ, բասկետբոլի դաշտ, գրադարան, դասասենյակներ և լաբորատորիաներ:
Աշխարհագրական դիրքը
Մա Օն Շան քաղաքում գտնվող և Ստարֆիշ ծովածոցին ու Թոլո նավահանգստին նայող դպրոցական կամպուսից Վու Քաի Շա մետրոյի կայարանին ոտքով հասնելու համար 10 րոպեից էլ քիչ ժամանակ է պահանջվում, ինչը շատ հարմար է դարձնում դպրոցի գտնվելու վայրը:
Ընդունելությունը
Հոնկոնգից դիմորդները կարող են դիմել իրենց Ազգային կոմիտեին UWC 18 քոլեջներից ցանկացածը, այդ թվում նաև UWC Li Po Chun, ընդունվելու և կրթաթոշակով սովորելու համար: Արտասահմանցի դիմորդները կարող են դիմել իրենց երկրի UWC national committee միջոցով, կամ, ուսման լրիվ վճարի դեպքում՝ ուղղակիորեն դիմել քոլեջ: Հավելյան տեղեկության համար այցելեք քոլեջի կայքը:
Contact Details
Li Po Chun United World College of Hong Kong
10 Lok Wo Sha Lane, Sai Sha Road, Ma On Shan, Sha Tin,
New Territories, Hong Kong