Անցնել բովանդակությանը ↓
map

UWC Ադրիատիկ ​​​​​​​

Դուինո, Իտալիա

182 ուսանող՝

16-ից 19 տարեկան

Founded

1982

3 March 2017

Տրիեստից հյուսիս ընկած տարածքը արյունահեղության մեծ դաշտ է եղել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, իսկ Երկրորդ համաշխարհայինը իր հետ Եվրոպայի այս մաս է բերել նաև հետագա քաղաքական և էթնիկ բաժանումներ, որտեղ հանդիպում են գերմանական, լատինական և սլավոնական մշակույթները։ Էթնիկ և պատմական բազմազանության այս տարածք մուտք գործելով՝ UWC Adriatic-ը քաղաքական իմաստով ստանձնել է կրթական դեր և մուտք գործել արտասովոր մշակութային բազմազանության մի աշխարհ։ Հենց այս պատճառով էլ Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի կառավարությունը և Արտաքին գործերի նախարարությունը ի սկզբանե ողջունել են նախագիծը և մինչ օրս Քոլեջի հիմնական բաժնետերեր են։

Երեք առանձնահատկությունները

  • Խորը իտալական փորձառություն - սովորողները ստանում են UWC կրթություն՝ միաժամանակ ծանոթանալով իտալական հարուստ ու բազմազան մշակութային ժառանգությանը: Քոլեջը մեծապես օգտվում է Եվրոպայի սրտում քաղաքական, մշակութային ու աշխարհագրական խաչմերուկներում գտնվելու իրողությունից:
  • Երաժշտություն - UWC Adriatic-ում երաժշտությունը մեծ կարևորություն ունի երաժշտական ակադեմիայի (ICMA) գոյության շնորհիվ, որի նպատակն է ուսումնասիրել ամբողջ աշխարհի երաժշտական ժանրերն և ոճերը։ Նրանք նաև հրավիրում են պրոֆեսիոնալ երաժիշտների վարպետության դասեր և ներկայացումներ տալու համար։
  • Գյուղ, ոչ թե կամպուս - UWC Adriatic-ը տեղակայված չի կամպուսի մեջ․ նրա բնակելի և ակադեմիական շենքերը, լաբորատորիաները և մյուս կառույցները սփռված են ամբողջ գյուղով:

 

 

 

Դասասենյակում 

UWC Adriatic-ը առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմ ծրագրի (IBDP) ուսումնական պլան: Բացի ստանդարտ կուրսերից, Քոլեջն առաջարկում է արաբերեն, սլովեներեն, սերբերեն, խորվաթերեն և բոսնիերեն, համաշխարհային արվեստներ և մշակույթներ, բնապահպանական համակարգեր և արվեստ: Սովորողները նաև պետք է սովորեն իտալերեն, ու թեև IBDP քննություն չեն հանձնում, կարող են առանձին սերտիֆիկատ ստանալ:

Դասասենյակից դուրս 

UWC Adriatic-ը Ստեղծագործականություն, Ֆիզիկական ակտիվություն և Ծառայություն (CAS) ծրագրի մեջ առանձնակի ուշադրություն է դարձնում «ծառայություն» բաղադրիչին: Ֆիզիկապես ինտեգրված լինելով տեղի համայնքի կյանքին՝ Քոլեջը երկարաժամկետ համագործակցություն ունի շատ կազմակերպությունների հետ, որոնք զբաղվում են կամավորական աշխատանքներով մի շարք ոլորտներում:

Սոցիալական ծառայության աշխատանքներն ընդգրկում են աշխատանք տեղի տարրական դպրոցներում սովորող իտալախոս և սլովենախոս երեխաների հետ; տարբեր շահառուների սովորեցնում են արվեստ, անգլերեն և այլն; հանդիպումներ են կազմակերպում սովորողներին բազմամշակութային փորձ հաղորդելու, նախապաշարմունքներն ու ռասիզմը հաղթահարելու նպատակով; մտավոր և ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց օգնություն են ցուցաբերում; աշխատում փախստականների հետ, ընկերակցում գյուղի տարեց և այլ մարդկանց, ովքեր ի վիճակի չեն տնից դուրս գալ, այցելում տարեցներին տեղի հաստատություններում; Առաջին օգնության կուրսեր տալիս՝ շտապօգնության ծառայություն (տեղի Կարմիր խաչի աշխատակիցների հետ), համերգներով ելույթներ ունենում հիվանդանոցներում և տարեցների ու հիվանդ մարդկանց համար նախատեսված հաստատություններում, բազմակի սկլերոզով տառապող մարդկանց այցելում; գիտություն տարածում երեխաների և մեծահասակների շրջանում, տեղի հոսփիսում ապրող մարդկանց այցելություն:

Ստեղծագործականության մաս են կազմում Adriatic Times բլոգը, կերամիկա/խեցեգործությունը, շախմատը, ստեղծագրությունը և գրականագիտական վերլուծությունը, ընթացիկ խնդիրների ուսումնասիրության խումբը, բանավեճի ակումբը, դեկուպաժ և փեչվորքը, նկարչությունը, մշակութային հետազոտությունները կինոյի միջոցով, ՄԱԿ-ի մոդելը, երաժշտությունը (երգչախումբ, մադրիգալ երգչախումբ, դաշնամուրի դասեր, մեներգություն, ծանոթության դասընթացներ, երաժշտական կոմպոզիցիա, գործիքային դասեր, համույթներ, երաժշտական շոու), լուսանկարչությունը, ռոբոտաշինությունը, Philosophy ամսագիրը, TEDxUWC Adriatic-ը, թատրոնը, տարեգիրքը, WEB 2.0-ը:

UWC Adriatic-ը օգտագործում է իր աշխարհագրական դիրքը ծովափնյա գյուղակ Տրիեստի լեռներում Ալպերի մոտ, և իր սովորողներին առաջարկում մի շարք բացօթյա զբաղմունքներ: Ահա հասանելի զբաղմունքների ամբողջ շարքը. աերոբիկա, փետրագնդակ, խմբակային վարժանքներ, ալպինիզմ, ժամանակակից պարեր, վազք, արշավներ, թիավարում, խառը մարտական արվեստներ, կողմոնորոշում տեղանքում, նավարկություն, ֆուտբոլ, լող, թենիս, ֆրիսբի և յոգա:

Կամպուսը և հարմարությունները 

UWC Adriatic-ի բնակելի շինություններն ու մյուս կառույցները ցրված են Դուինո գյուղի շուրջ: Սովորողներն ապրում են ութ բնակելի շենքերում: Այլ կառույցներից են՝ ճաշարանը, ակադեմիական շենքը, արվեստի կենտրոնը, գիտական լաբորատորիաները, գրադարանը, բժշկական կենտրոնը, լսարանը և ICMA-ն (Միջազգային համայնքի երաժշտական ակադեմիա):

Աշխարհագրական դիրքը  

Դուինոն գեղատեսիլ ծովափնյա գյուղ է, որն ընդամենը կես ժամվա հեռավորության վրա է գտնվում Տրիեստից: Սա մի հանգիստ վայր է, որն ապահով միջավայր է ստեղծում և նպաստում առողջ ապրելակերպին: Այստեղից հեռու չէ Վենետիկը, իսկ Սլովենիայի սահմանը ընդամենը մի քանի կիլոմետրի վրա է:

Ընդունելությունը 

Դիմորդները պետք է դիմեն իրեն UWC national committee կամ UWC Global Selection Programme-ի միջոցով։ Հավելյալ տեղեկության համար խնդրում ենք այցելել քոլեջի կայքը։ 

 

You have not allowed cookies and this content may contain cookies.

If you would like to view this content please

 

Contact Details


Collegio del Mondo Unito dell’Adriatico O.N.L.U.S.

Via Trieste, 29 – 34011 Duino Aurisina (TS) Italy

www.uwcad.it

 

18 Քոլեջներըամբողջ
աշխարհում