Անցնել բովանդակությանը ↓

Բարեգործական համերգ Դիլիջանում

19 February 2019

Փետրվարի 2-ին Դիլիջանում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որը կազմակերպել էին UWC Դիլիջան դպրոցի ուսանողները։ Համերգի ողջ հասույթն ուղղվեց փոքրիկ Արեգի բուժմանը։

Արեգի քրոջ՝ Աստղիկի հետ ուսանողները ծանոթացել էին դեռ անցյալ տարի, երբ նա «Տիեզերք» խմբի կազմում մասնակցում էր ուսանողների կազմակերպած Դիլիջանի արվեստի փառատոնին։


Իրենց ընկերներին օգնելու նպատակով՝ Անահիտը Հայաստանից, Ամիրը Ռուսաստանից և Լեյթը Պաղեստինից հրավիրել էին ողջ քաղաքը բարեգործական համերգին, լսելու սիրված երգերն ուսանողների կատարմամբ ու իրենց ներդրումը կատարելու Արեգի բուժման ֆոնդին։ Նախաձեռնությունը մեծ հաջողություն ունեցավ, և ուսանողները պատրաստվում են մեկ ուրիշ նմանատիպ միջոցառում կազմակերպել շուտով։