Անցնել բովանդակությանը ↓

UWC-ի օրը 2020

UWC Day-ը UWC առաքելության և արժեքների համաշխարհային տոնակատարություն է, որը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 21-ին՝ համընկնելով ՄԱԿ-ի Խաղաղության միջազգային օրվա հետ։ UWC Day-ը նշվում է հազարավոր մարդկանց կողմից ողջ աշխարհով մեկ, այդ թվում ուսանողների, UWC քոլեջների անձնակազմի, ինչպես նաև Ազգային կոմիտեների, շրջանավարտների և UWC շարժման կողմնակիցների կողմից։ 

2020 թ․-ի թեման է «Միավորված մենք կարող ենք»։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ամբողջ աշխարհում պառակտվածություն, լարվածություն ու պատեր են կառուցվել: Որոշ առումներով թվում է, թե UWC-ի՝ կրթության միջոցով մարդկանց, ազգերին և մշակույթներին միավորելու նպատակը ավելի է հեռվանում: Դեռևս մեր առջև ծառացած համաշխարհային ճգնաժամերը՝ լինի դա առողջապահական ներկայիս ճգնաժամը, թե ավելի երկարաժամկետ կլիմայական ճգնաժամը, այդ նույն առաքելությունն ավելի հրատապ են դարձնում, քան երբևէ:

 

You have not allowed cookies and this content may contain cookies.

If you would like to view this content please

 

Փոփոխության մարտիկների մեր համայնքը գիտի, որ այդ մարտահրավերների մասշտաբները հնարավոր է հաղթահարել միայն այն ժամանակ, երբ մենք համախմբվենք իրար հետ, ոչ թե դուրս գանք իրար դեմ: Միավորված մենք կարող ենք հաղթահարել այն մեկուսացումը, որը ներկայումս զգում են շատերը: Միավորված մենք կարող ենք լուծել կլիմայի խնդիրները, անհավասարություններն ու հակամարտությունները: Դա միակ միջոցն է: