Անցնել բովանդակությանը ↓
map

UWC ԱՄՆ

Մոնտեզումա, Նյու Մեխիկո

235 ուսանող`

17-19 տարեկան

Founded

1982

3 March 2017

UWC ԱՄՆ-ը ի սկզբանե հիմնադրվել է որպես Արմանդ Համմեր ԱՄՆ-ի արևմուտքի Միացյալ Աշխարհի Քոլեջ` Արմանդ Համմերի կողմից, Արքայազն Չարլզի խնդրանքով, ով հետագայում դարձավ UWC  նախագահ։ Համմերը ընտրեց Մոնտեզուման Նյու Մեխիկոյում՝ Ամերիկայի hարավ-արևմուտքում, քանի որ այն ուներ աչքի ընկնող գեղեցկություն, շատ մոտ էր Հյուսիսային Նոր Մեխիկոյի հսկայական անապատային տարածքներին, և ճարտարապետական առումով գրավիչ մի վայր Միացյալ Նահանգների պատմական տարածաշրջանում։

Please enter some content for your news story here.

Երեք հատուկ հատկանիշ

  • Ծառայություն hամայնքին. ուսանողները ամեն տարի  իրականացնում են ավելի քան 17,000 ժամ համայնքային ծառայություն՝ բարեգործական ճաշարաններում, տեղական հոգեբուժական հոսպիտալում և տեղի դպրոցներում։ Սան Միգել Քանտին, որտեղ գտնվում է Մոնտեզուման աղքատության ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի երկրում։
  • Վայրի տարածքներ․ վայրի տարածքներ ծրագիրը բաղկացած է  ծավալուն արշավներից՝  հայքինգից և չբնակեցված վայրերում արշավանքներից։
  • Բարտոս ինստիտուտը․ կոնֆլիկտներին կառուցողական ներգրավման Բարտոսի ինստիտուտը, հակասությունների լուծմանը և միջմշակութային հմտությունների զարգացմանը նվիրված ծրագրերի մի ամբողջ շարք է։
Լսարանում 

UWC ԱՄՆ-ը առաջարկում է Միջազգային բակալավրի դիպլոմային ծրագիր (IBDP) ուսումնական պլան։ Ստանդարտ կուրսերին զուգահեռ առաջարկում է խոսակցական չինարենի ուսուցում (Mandarin), գերմաներենի ուսուցում, սոցիալական և մշակութային մարդաբանություն, սպորտային վարժություններ, Երաժշտություն, թատերական արվեստ, պարային դասընթացներ։

Լսարանից դուրս 

ԱՄՆ–ի UWC-ում ստեղծարարություն, գործնական քայլ և ծառայություն (CAS)  ծրագիրը բաժանված է երեք բաղկացուցիչ մասերի. վայրի բնություն, համայնքային ներգրավածություն և կոնֆլիկտներին կառուցողական ներգրավման Բարտոսի ինստիտուտ։

Բոլոր ուսանողները մասնակցում են դեպի անապակ բնություն կազմակերպվող առնվազն երկու գիշերակացով ճամփորդություններին։

Ուսապարկերով արշավին զուգահեռ ուսանողները կարող են ընտրել նաև ձմեռային արշավները, ձնակոշիկներով քայլք կամ դահուկներով արշավը։ Բոլոր ուսանողները սովորում են դեյհայկինգի հիմունքները, վայրի բնության մեջ առաջին օգնություն և արհեստական շնչառություն տալ։ Ուսանողները կարող են ընտրել Վայրի Բնության Առաջին Օգնություն սերտիֆիկացման ծրագիրը։

Որպես Համայնքային մասնակցության ծրագրի` մաս ուսանողները վերանորոգել են մի հին եկեղեցու շենք՝ ձևափոխելով այն մի հզոր համայնքային կենտրոնի, կառուցել են ընտանիքների համար տներ, ովքեր այլապես չէին կարող տուն ունենալ, օգնում են տեղի անտունների կացարանը շահագործել, ուսուցանում են տարրական դպրոցի երեխաներին և աշխատում տեղական հոգեբուժական հոսպիտալում։ Լրացուցիչ կերպով ուսանողները ծառայում են իրենց կամպուսին՝ մասնակցելով արհեստագործական խմբակների։

Կոնֆլիկտներին կառուցողական ներգրավման Բարտոս ինստիտուտի նախաձեռնությունները նպատակ ունեն երիտասարդներին զինել տեսական և գործնական հմտություններով, որով նրանք կօգնեն լուծել անձնական, միջանձնային և համայքնային կոնֆլիկտենրը։

Առաջին ուսումնական կիսամյակի ընթացքում բոլոր առաջին կուրսեցի ուսանողները մասնակցում են բոլոր բաղկացուցիչ մասերին։ Երկրորդ տարվա համար ուսանողները ընտրում և վարպետանում են բաղադրիչ մասերից որևէ մեկ ոլորտում, որը լավագույնս համապատսխանում է նրանց անձնական ուսման նպատակներին։

Կարճաժամկետ կուրսեր  

Գլոբալ Առաջնորդության Ֆորումում (GLF), քոլեջը մարտահրավեր է նետում մասնակիցներին դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց։ Աջակցող կրթության և կանխամտածված համայնքային ներգրավման միջոցով կուրսը նպատակ ունի խթանել այն էներգիան և զորությունը, որ ունեն երիտասարդները։ GLF փորձառության շնորհիվ ուսանողները իրենց ազատրում են այն մտքից, որ նրանք ոչինչ չեն կարող անել իրենց համայնքային խնդիրների լուծման համար։

Կամպուսը և հարմարանքները  

Երկու հարյուր ակրանոց կամպուսը շրջապատված է հանրահայտ Մոնտեզումա ամրոցով։ Այն կառուցվել է 1881 թ․-ին՝ որպես լյուքս հյուրանոց և կատարելապես վերանորոգվել 2001-ին։ Ամրոցը ունի հանրակացարային սենյակներ, դասասենյակներ, գրասենյակներ, և ճաշասրահ։ Այլ հարամարավետությունների շարքից են՝

  • Վեց հանրակացարան, որոնցից յուրաքանչյուրն իր անվանումը ստացել է աշխարհի բարձր գագաթների անվանումներով․ ամեն մեկը հյուրընկալում է քսանհինգից քառասուն ուսանող։
  • Հին Քարե Ամրոցը, որը կառուցվել է 1878թ-ին։ Այն այժմ օգտագործվում է դասասենյակների համար, այստեղ են նաև գրադարանը և ադմինիստրատիվ գրասենյակները։
  • Էդիթ Լանսինգ Ֆիլդ Հաուսը մի սպորտային համալիր է,որը ներռաում է ներքին բասկետբոլային հարթակներ, սքվոշի կորտեր, պարային ստուդիա, ծանրամարտի մարզասրահ և կարդիոմարզումներ սարքավորումներ։
  • Կլուջ Արվեստի կենտրոնը, որը ներառում է լսարան, արվեստի ստուդիաներ, երաժշտության ստուդիաներ։
  • Dwan Light Sanctuary-ին մի գեղեցիկ շրջանաձև շինություն է 12 մեծ աբսիդային պրիզմաներից բաղկացած և տանիքով, որը տարածքում ծիածաններ է սփռում։
Աշխարհագրական Դիրքը  

UWC ԱՄՆ-ը տեղակայված Պեկոս Վայլդերնիսի ծայրին՝ Սանգրե դե Կրիստո լեռնաշղթայի ստորոտների մոտ։ Տարածքը վայելում է տարեկան մոտ 300 արևային օր, ու չնայած ձմռանը այստեղ ձյուն է տեղում, կլիման հիմնականում չոր չէ։

    Ընդունելություններ 

    Ուսանողները դիմում են իրենց UWC ազգային կոմիտեի միջոցով։

    Հավելյալ տեղեկատվության համար այցելեք  www.uwc-usa.org

    You have not allowed cookies and this content may contain cookies.

    If you would like to view this content please

    Contact Details


    248 փոստարկղ, Մոնտեզումա Նյու Մեխիկո 87731-0248 ԱՄՆ

    www.uwc-usa.org

    18 Քոլեջներըամբողջ
    աշխարհում