UWC Արևելյան Աֆրիկա
Կիլիմանջարո և Արուշա, Տանզանիա
500 (3-20 տարեկան)
1969
2019 թ. օգոստոսի 1-ից UWC Արևելյան Աֆրիկան (UWCEA) պաշտոնապես անդամակցում է UWC ցանցին՝ դառնալով 18-րդ UWC դպրոցը և 2-րդ UWC դպրոցը Աֆրիկա մայրցամաքում: UWCEA-ն հիմնադրվել է 1969 թ. որպես Մոշի միջազգային դպրոց, իսկ ավելի ուշ՝ 1987 թ., բացել է իր երկրորդ կամպուսը Արուշան: Երկու կամպուսներն էլ տեղակայված են Աֆրիկայի երկու ամենաբարձր լեռների ստորոտներին և ծառայում են բազմատար համայնքին:
Please enter some content for your news story here.
Երեք առանձնահատկությունները
- Առաջին IBDP դպրոցը Աֆրիկայում – UWCEA-ը 1973 թվականից առաջարկում է Միջազգային բակալավրիատի դիպլոմա ծրագիրը (IBDP), որի շնորհիվ այն ամենահին IBDP քոլեջն է Աֆրիկայում։ Այն նաև կարևորագույն դեր է ունեցել IB միջին դպրոցի ստեղծման և զարգացման մեջ 1980-ական թվականներին:
- Արտադասարանական միջոցառումների ծրագիր - Երկու կամպուսներում համատեղ կազմակերպված «Արտադասարանական միջոցառումների ծրագիրը» ունի չորս ուղղություն՝ Բարձունքներ, Դաշտավայրեր, Ձիարշավներ և Խութեր: Բոլոր ուղղությունները գնահատվում են 1-ից մինչև 5 մակարդակով: Բարձունքները ներառում են շատ դժվար լեռնագնաց արշավներ դեպի Հանանգ, Մերու և Կիլիմանջարո լեռներ: Դաշտավայրերը և ձիարշավներն ունեն ավելի հեշտ արտաճանապարհային արշավներ, մինչդեռ Խութերն առաջարկում է եզակի ծառայություն և OP համադրություն, որը ներառում է լողափերի մաքրում, կորալային խութերի վերականգնում և խորը ծովային սուզումներ: Այս ուղղություններն սովորողների համար ուսուցում են տրամադրում արշավների, լեռնային հեծանվավազքի, ճամբարի, թիմային աշխատանքի և առաջնորդության հմտությունների վերաբերյալ: Յուրաքանչյուր մակարդակում սովորողներին ուղեկցում է անձնակազմ, որոնք Վայրի բնության առաջին օգնություն ցուցաբերելու որակավորում ստացած անձիք են յուրաքանչյուր ճամփորդության ընթացքում առավելագույն անվտանգությունն ապահովելու համար:
- Դիրքը - UWCEA կամպուսները տեղակայված են Տանզանիայի հյուսիս-արևելքում, որը հայտնի է իր արգելոցներով: Սովորողները հնարավորություն ունեն վայելելու կանաչ և զով լեռնային կլիման, ինչպես նաև Տանգա շրջանի պատմական Պանգանի քաղաքի Հնդկական օվկիանոսի ափը, որտեղ առկա է դպրոցին պատկանող տարածք: Պանգանիի Կիհարա տունն օգտագործվում է ուսումնական ճամփորդությունների համար, ներառյալ աշխարհագրության և հասարակագիտության դասերը: Կիհարա տունը հասանելի է նաև սովորողների և անձնակազմի համար արձակուրդների ընթացքում:
Դասասենյակում
UWCEA-ն առաջարկում է բոլոր երեք IB ծրագրերը: նախադպրոցական ծրագիրը (PYP)՝ 3-10 սովորողների համար, միջին դպրոցի ծրագիրը (MYP)՝ 11-15 սովորողների համար և IBDP ծրագիրը՝ 16-20 սովորողների համար: UWCEA-ն նաև աջակցություն է առաջարկում տարբեր կրթական կարողություններ ունեցող սովորողներին․ հատուկ կրթության մասնագետը կենտրոնացած է կրթության հատուկ կարիքներ ունեցող սովորողների զարգացման վրա: «Անգլերենն որպես լրացուցիչ լեզու» առարկայի մասնագետն աջակցում է թե՛ տարրական և թե՛ միջին դպրոցի սովորողներին:
Դասասենյակից դուրս
UWCEA-ն առաջարկում է մի շարք սպորտային պարապմունքներ՝ ներառյալ լող, բասկետբոլ, ռեքբի, ֆուտբոլ և այլն: Աշակերտներտական թիմերը մրցում են Կիլիմանջարո շրջանի տարբեր մրցաշարերում՝ ներկայացնելով Հյուսիսային Տանզանիայի սպորտային ասոցացիան: Դպրոցը նաև կազմակերպում և հյուրընկալում է տարեկան սպորտային օրեր, որոնց ընթացքում գրեթե հազար ուսանող երկրի տարբեր դպրոցներից մրցում է թիմային սպորտաձևերում:
PYP աշակերտները մասնակցում են տարատեսակ սպորտային և կամավորական խմբակների, իսկ MYP և DP բոլոր ուսանողները պարտադիր կերպով պետք է մասնակցեն հանրօգուտ աշխատանքների կամ ինքնուրույն նախաձեռնեն նմանատիպ ծրագրեր: Ստեղծագործականություն, զբաղվածության և ծառայության (Creativity, Activity, Service (CAS) ծրագրերը ներառում են բազմապիսի ոլորտներ՝ ավելի կրթսեր ուսանողներին դասավանդելուց մինչև մեղվաբուծություն արևմտյան Կիլիմանջարոյում:
Կամպուսը և հարմարությունները
Երկու կամպուսների սպորտային դաշտերից բացվում է տեսարան դեպի Կիլիմանջարո լեռը: Կամպուսը զբաղեցնում է 40 ակր տարածք (16 հա) և ունի իր ձիարշավարանը:
2019թ. օգոստոսից UWCEA Արուշան ունի նաև նորակառույց մասնաշենք՝ շրջապատված երկու կիլոմետր երկարությամբ գեղեցիկ արահետով:
Աշխարհագրական դիրքը
Երկու կամպուսներն ունեն ընթարձակ հողատարածք՝ պատված էնդեմիկ ծառերով և ծաղիկներով: Կամպուսներում ապրում են տարբեր կենդանիներ՝ կապիկներ, ոզնիներ և տարատեսակ թռչուններ: Կամպուսներից բացվում են արտակարգ լեռնային տեսարաններ:
Ընդունելությունը
Կրտսեր և միջին դպրոցներ ընդունվելու համար անհրաժեշտ է դիմել անմիջապես քոլեջին, իսկ IBDP ծրագրին դիմելու համար պետք է դիմեն իրենց երկրի UWC national committee կամ UWC Global Selection Programme միջոցով։ Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք UWCEA կայքը:
Contact Details
Moshi Campus
Lema Road,
P.O Box 733 Moshi,
Tanzania
Arusha Campus
Dodoma Road,
P.O Box 2691 Arusha,
Tanzania